Դուք կարծում եք դրա համա՞ր զոհվեցին մեր տղաները, որ դուք սկուտեղի վրա իրենց Հայրենիքի անկախությունն ուրիշի՞ն մատուցեք....
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգիր ինքդ քեզ, և քեզ հետ հաշվի կնստեն անգամ ամենահզորները
Նայում եմ սեփական Հայրենիքի համար արժանապատիվ պայքար մղելու անկարող, անկարողությունից ուրիշի (բոլորովին էական չէ՝ ռուսի, թուրքի, թե ամերիկացու) ստվերի տակ «ապահով» ապրելու ցանկությամբ տառապողներին ու մորմոքվում՝ դուք կարծում եք դրա համա՞ր մարտի նետվեցին ու զոհվեցին մեր տղաները, որ դուք սկուտեղի վրա իրենց Հայրենիքի անկախությունն ուրիշի՞ն մատուցեք.... անգամ չհամարձակվե՛ք:
Ուզում եմ հարցնել այդ երդվյալ «հավերժ բարեկամապաշտներին»՝ եթե վախենում եք մենակ ապրելուց, ապա ո՞վ է ձեզ խանգարում ապրել ձեր պաշտելի ապահով երկրներում, եթե դուք, կարծես թե, ուսյալ մարդիկ եք, ապա երբևէ չե՞ք լսել հայտնի խոսքերը՝«Չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր», եթե լսել եք, ապա ի՞նչ եք անելու, երբ ռուսի շահը նորից համընկնի թուրքի շահի հետ ու նա նորից հեռանա, ինչպես 100 տարի առաջ....
Հիմա դուք բարեկամնե՞ր եք փնտրում, թե՞ ձեզ լավ նայող «տերեր», եթե բարեկամներ, ապա ի՞նչ կարգավիճակով, այսպես կազմաքանդվա՞ծ, դավաճանված ու խեղճացա՞ծ...
Խոստովանեք, որ դուք անգամ Ռուսաստանի նկատմամբ ազնիվ չեք, որովհետև փորձում եք «միավորման, բարեկամության» քողի տակ նրան բեռ դառնալ, ձեզ նմանի հետ ո՞վ է ընկերություն անում. մեծերը միայն մատ են թափ տալիս, իսկ փոքրիկները՝ վրադ ծիծաղում....
Հայաստանը միայն մի ճանապարհ ունի՝ այո՛, անտրամաբանական, այո՛, անհնարին թվացող, այո՛, գերմարդկային ճիգերով պահել իր ինքնիշխանությունը, ոտքի կանգնել և սեղմել ցանկացած բարեկամության ձեռք, բայց միայն արժանապատվորեն, միայն ինքնիշխան....
Հիշե՛ք, ազգն անհամեմատ ավելի բարձր համակարգ է, որն ունի ինչպես իր ֆիզիկակական, այնպես էլ իր հոգևոր և մտավոր դաշտերը: Այդ դաշտերը, հաճախ գործելով ներքին օրենքներով, կարող են իրականացնել քայլեր, որոնք հնարավոր չէ բացատրել այժմյան հասարակական պարզագույն օրենքներով: Այս պատերազմում, այն էլ միայն դավաճանության արդյունքում, պարտվել է միայն մեր ֆիզիկական դաշտը, բայց ազգի հոգևոր և մտավոր դաշտերում երբեք այսքան միավորման ու միասնական գործելու գիտակցման ձգտում չի եղել:
Հիշեք հայկական ժողովրդական ասացվածքը. «Այն, ինչ չգիտեն հայերն առանձին-առանձին, գիտե միասնական հայությունը»....
Եվ վերջում՝ ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում.... ՆՐԱՆՔ կարող են խոսել, զգույշ եղեք»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը