Ռոբերտ Քոչարյան. Պատերազմը ցույց տվեց՝ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի լավ է հավասարակշռում քաղաքական ուժերի շահերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է՝ վերադառնում է մեծ քաղաքականություն և դիտարկմանը՝ Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետություն է, և նախագահի պաշտոնն արդեն այն չէ, ինչ իր ժամանակ էր և հարցին՝ պե՞տք է սպասել իր վերադարձին վարչապետության տեսանկյունից, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է. «Ես նախընտրում եմ նախագահական հանրապետությունը-կիսանախագահական հանրապետությունը, ինչպիսին ունեինք առաջ։ Չեմ կարծում, որ անցումը խորհրդարանական հանրապետության` ժամանակին ճիշտ որոշում է եղել։
Կարծում եմ` պատերազմը նույնպես ցույց տվեց, որ այնուամենայնիվ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի լավ է հավասարակշռում քաղաքական ուժերի շահերը։ Այսօր խորհրդարանական մեծամասնության իշխանությունը որևէ բանով սահմանափակված չէ։ Հայաստանի ոչ մի նախագահ այնպիսի իշխանություն չի ունեցել, ինչպիսին այսօր ունի վարչապետը։
Եթե նրա կոալիցիան այդպիսի մեծամասնություն չունենար խորհրդարանում, բոլորովին այլ իրավիճակ կլիներ։ Անհրաժեշտություն կլիներ համաձայնեցնել մյուս կուսակցությունների հետ։ Բայց վարչապետը բացարձակ իշխանություն ստացավ։ Նախագահը երկար ժամանակ չէր կարողանում գոնե բարձրաձայնել խնդիրները, ուշադրություն հրավիրել դրանց վրա։ Միայն վերջերս նախագահի ինստիտուտը սկսեց կյանքի ինչ-որ նշաններ ցուցաբերել»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը