Նիկոլի անսխալականության վկաները
Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանը բացել է իր օդային սահմանը։ Միայն այսօր 6 չվերթ կա Ռուսաստան, որից 4-ը՝ Մոսկվա։
07.55 առաջին չվերթը՝ Մինվոդի, թռավ։
Պետք էր տեսնել հայ ընտանիքի ուրախությունը, որ ինքը տոմս ունեցող առաջին հաջողակների մեջ է։
Շահած լոտոյի պես մի բան։
Երեկ արդեն Մոսկվա մեկ ուղղությամբ տոմսը վաճառվում էր 700 դոլարով ու չզարմանաք, որ Մոսկվա տոմսը սկսեն աուկցիոնով վաճառել՝ լոտերով։
Ցավոք՝ ա՛յս մի արտագաղթը հայոց ամենամեծ գաղթն է լինելու։
Ես իրավունք չունեմ մեղադրելու Հայաստանը լքող հային, ով այլեւս հացի խնդիր ունի եւ ամենասարսափելին՝ նա չի հավատում, որ վաղը թուրքը չի մտնելու իր տուն։
Հայը այսօր ամենաանպաշտպանը իր հայրենիքում է։
Հետաքրքիր օրինաչափությամբ Հայաստանը լքողների զգալի մասը Նիկոլ ընտրածներն են։ Նրանք, ովքեր ամենահուսահատն էին ու ամենից շատ էին հավատում նիկոլական փրկչությանը։
Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլը գնալու է։
Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ինքն էլ դա գիտի։
Իմ ու իմ պես մտածող մարդկանց խնդիրը Նիկոլը չի։ Նիկոլ չկա։ Նա այլեւս ֆուտլյար է։
Հայաստանի խնդիրը Նիկոլի անսխալականության վկաներն են, ովքեր 700 դոլար չունեն, որ տոմս առնեն ու լքեն հայրենիքը։
Նրանք են, որ դեռեւս արհեստական շնչառություն են տալիս ֆուտլյարին ու նրանք են, որ Արցախի հանձնումը, մի քանի սերնդի սպանդը համարում են օրինաչափ ու մատաղի պես ընդունելի։
Ես վախենում եմ ահա հայի է՛դ տեսակից, որովհետեւ Նիկոլը գնալու է, իսկ մենք մնալու եւ ապրելու ենք հայի էդ տեսակի հետ, ով 18 տարեկան երեխայի մահը կարող է արդարացնել Նիկոլի անսխալականությամբ։
Մեր ողբերգությունը, պետականության ու մեր լինելիության վտանգը ահա է՛ս մարդիկ են։
Ու մինչ գրում էի սա, Նիկոլի անսխալականության վկաներից մեկը ինձ խնդրեց ծանոթ օդաչու գտնել, որ մի քիչ էժան գնով բորտ-ուղեկցողների հատվածով փախնի Մոսկվա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ