ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր էլ չընտրվեց. հարցը կքննարկվի հաջորդ նիստին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած նիստում Հոգաբարձուների խորհրդի նախագահ այդպես էլ չընտրվեց:
Նշենք, որ Խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածություն՝ Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կարլեն Խաչատրյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու Հայկազ Նավասարդյանն իրենն ներկայացնելիս կարծիք հայտնեց նաև, որ ԵՊՀ-ում սովորելը պետք է անվճար լինի: «Մայր բուհը պետք է լինի անվճար, բայց պետք է ընտրության հարցում լինի խիստ»:
Խորհրդի անդամների առավելագույն ձայներով որոշվեց, որ ընտրությունը պետք է փակ լինի, սակայն քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նախագահ ընտրելու հարցը տեղափոխվում է հաջորդ նիստի օրակարգ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` 2020 թվականի օգոստոսին վերընտրված նախագահ Գևորգ Մուրադյանն ազատման դիմում էր գրել և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ հրաժարականի պատճառն այն էր, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն ինքն է դիմում գրել։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...