Հայաստանում 75 հազար մարդու զրկում են կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութից. Մարինա Խաչատրյան
Ռուսաստանը ծրագրում է Հայաստանին նվիրել կորոնավիրուսի դեմ «Sputnik-V պատվաստանյութի 150 հազար դեղաչափ, ինչը հնարավորություն կտար անվճար պատվաստել 75 հազար մարդկանց՝ բուժաշխատողների կամ, օրինակ, ուսուցիչների: Սակայն Հայաստանում այս պատվաստանյութը մինչեւ հիմա չեն գրանցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այսօր կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր կան, որոնցից ավելի հայտնի են Moderna-ի, Pfizer-ի, Astrazeneca-ի պատվաստանյութերը, ինչպես նաեւ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութը: Կա նաեւ չինական պատվաստանյութ, որն այսօր ներմուծում է Վրաստանը:
Նեյրովիրաբույժի խոսքով՝ այս պատվաստանյութերը ստեղծվել են տարբեր հիմքերի վրա: Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, նրա խոսքով, պատրաստված են լիպիդային նանոպատիճների հիմքի վրա, որոնց մեջ ամփոփված է վիրուսի գենետիկ նյութ: Իսկ Astrazeneca-ի եւ «Sputnik-V»-ի պատվաստանյութերը ստեղծվել են ադենովիրուսի հիմքի վրա: Առաջին դեպքում պատվաստանյութը, հավանաբար, կարող է թափանցել բոլոր օրգաններ եւ համակարգեր, այդ թվում՝ սեռական բջիջներ, երկրորդ դեպքում դրա հավանականությունը նվազագույն է: Նեյրովիրաբույժը մտահոգություն ունի, որ առաջին երկու պատվաստանյութերը տեսականորեն կարող են ազդել սեռական օրգանների ֆունկցիայի վրա եւ հեռանկարում առաջացնել վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ:
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում ռուսական պատվաստանյութը դեռեւս այդպես էլ չեն գրանցել, չնայած Ռուսաստանը պատրաստվում էր Հայաստանին նվիրել այդ պատվաստանյութի 150 հազար դեղաչափ, ինչը կբավականացներ 75 հազար մարդու անվճար պատվաստմանը: Նրանց, սակայն, այդ հնարավորությունից զրկել են, մինչդեռ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ինքը պատվաստվել է հենց «Sputnik-V»-ով:
Միաժամանակ, երկրի բնակչության 3 տոկոսը պետք է ստանար Astrazeneca-ի պատվաստանյութը, որը նույնպես ստեղծված է ադենովիրուսի հիմքի վրա, բայց որի կլինիկական հետազոտությունների եւ անվտանգության ու արդյունավետության մասին չափազանց քիչ տվյալներ կան:
Ավելին՝ Հայաստանում հայտարարել են, որ ձեռք կբերեն ամենաէժան պատվաստանյութը, բայց ոչ ոք չի խոսել այն մասին, որ ընտրվելու է ամենաանվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...