Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. Փաշինյան Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը Պակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համար Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը Կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր Սթարմեր

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով
Հայաստան

Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։

Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է Հայաստանի ազգային ու պետական շահերին։

Պատերազմին հաջորդող շրջանում մենք հենց դրա ականատեսն ենք․ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքով՝ Նիկոլ Փաշինյանն իրար հետեւից արել եւ անում է քայլեր, որոնք դեմ են Հայաստանի շահերին, բայց առայժմ օգնում են պահպանել նրա իշխանությունը։ Իրականության մեջ քաղաքական ուժի ու քաղաքական գործչի համար իշխանությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այլ նպատակների, օրինակ, գաղափարների, ծրագրերի իրագործման համար։

Նիկոլ Փաշինյանի պարագան այլ է․ չունենալով որեւէ գաղափար ու ծրագիր՝ իշխանությունը նրա համար միջոցից վերածվել է նպատակի, որի իրագործման համար նա միջոցների միջեւ խտրություն չի դնում։ Նիկոլ Փաշինյանն ինքը դարձել է իշխանության ստրուկն ու իրացնում է ստրուկի իշխանություն։ Իսկ միջոցների մեջ խտրություն չդնողը, հատկապես՝ իշխանություն ունենալու դեպքում, վտանգավոր է, չափազանց վտանգավոր։
Խնդրի ավելի պարզ ձեւակերպման դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ լինի՝ պետական, թե իշխանական շահը սպասարկելու հարցում, վստահաբար ընտրելու է վերջինը։ Այս լույսի ներքո սպասվող զարգացումները, այդ թվում՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարող են խիստ վտանգավոր լինել։

Հանուն իր իշխանության պահպանման ու վերարտադրման՝ Նիկոլ Փաշինյանը կարող է գործարքի գնալ անգամ սատանայի հետ, եթե անգամ վերջիններս հանդես գան Իլհամ Ալիեւի կամ Էրդողանի դեմքով։

Ընդ որում, ամենեւին պարտադիր չէ, որ վերջիններիս հետ գործարքն իրականանա ուղիղ, շատ ավելի հավանական է միջորդավորված ընթացքը, օրինակ, Ռուսաստանի միջոցով, հատկապես, որ դրա փորձն արդեն կա։ Այդ հնարավոր գործարքից կարող են շահել բոլորը, բացի Հայաստանից՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Նիկոլ Փաշինյանը, որն իր իշխանությունը կպահպանի՝ հերթական անգամ ինչ-որ բան զիջելով։

Կարող է թվալ, թե Հայաստանում դե յուրե իշխանություն ձեւավորողը՝ հասարակությունը, թույլ չի տա իրադարձությունների նման զարգացում։ Դա միայն տեսական հնարավորություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հայ հասարակությանն իշխանություն ձեւավորող սուբյեկտից դարձնել սեփական քարոզչության օբյեկտ։ Նա շարունակում է տիրապետել հասարակությանը մանիպուլյացնելու ամբողջական գործիքակազմին, ինչի վկայությունն այն է, որ խայտառակ կապիտուլյացիայից շուրջ երեք ամիս անց էլ շարունակում է պահպանել վարչապետի պաշտոնը։

Այնպես որ, «մեծ գործարքի» կայացման դեպքում Նիկոլ Փաշինյանը լծվելու է իր ամենասիրելի գործին՝ ցածրորակ քարոզչությանն ու պոպուլիզմին, որին Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս կենսունակ ոչինչ հակադրել չի կարողանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում