Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. Փաշինյան Ի վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեց Իտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալ Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը Պակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համար Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը Կենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր Սթարմեր Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» Պոլիս

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ինՄոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետՀայաստանը մտնում է տնտեսական զարգացման նոր շրջափուլ՝ պայմանավորված Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ. ՓաշինյանԻ վերջո, մեզ հաջողվեց հասնել արդյունքի, թեև դա հեշտ չտրվեցԻտալիայի հավաքականը դեռևս կարող է Աշխարհի առաջնությանը մասնակցության շանս ունենալԿադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՊակիստանում բանակցությունները հիմք դրեցին դիվանագիտական ​​գործընթացի համարԵրևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվենԻսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունըԿենսական նշանակություն ունի, որ մենք նեղուցը բացենք և ամբողջովին բացենք. Քիր ՍթարմերՀրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի ԿԲ հուշադրամը «վերադարձավ» ՊոլիսԳերիների հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջԷլեկտրաէներգիայի անջատման պատճառով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հեռախոսահամարները չեն աշխատումՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր ՄադյարինինԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ժամկետը հնարավոր է երկարաձգել. ՖիդանՀռոմի պապ արձագանքել է ԹրամփինՊաշտոնապես գործարկվել է Իրան-Պակիստան տարանցիկ միջանցքըԱյսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերըԵրևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ըՈստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտըԳազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրումՀունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցըՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՇաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում ԳերմանիայումԻսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղիԱդրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ ենՄասիսի ավագ դպրոցում ձևավորվել են ժամանակակից լաբորատորիաներՆավահանգիստները պետք է բաց լինեն կա՛մ բոլորի, կա՛մ ոչ մեկի համար. Իրանի ԶՈՒԱդրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասում Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններումԱրենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված էՇՄ նախարարը ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Օսլոյում, կլինեն քննարկումներ COP17-ի նախապատրաստական աշխատանքների մասինՆերկայացնելու եմ բոլոր հունգարացիների շահերը. Պետեր ՄադյարԳաբալայի հանդիպմանը բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը. ՄինասյանԱջափնյակ վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է սպասվումՄեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՂալիբաֆը կանխատեսել է վառելիքի գների կտրուկ աճԹրամփին չի հետաքրքրում Իրանի վերադարձը բանակցությունների սեղանՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Անպայման պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ․ Արթուր Վանեցյանի ուղերձը

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ, որում ասվում է․

«Շրջադարձային հունվարի 28

Ձեւավորումից ի վեր Հայկական բանակի օրը, թերեւս, երբեք նման կարեւորություն չի ունեցել։ Եվ հենց այս բարդ շրջանում մենք այս օրը պետք է առանձնահատուկ նշենք։ Իրավիճակից ելնելով՝ ավելի զուսպ, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ եւ պատվով։

2021 թվականի հունվարի 28-ը պետք է շրջադարձային դառնա, առաջին հերթին՝ հետեւությունների առումով։

Մեր բանակի հրամանատարներին, զինվորներին, սպաներին մենք պետք է այսօր շնորհավորենք եւ ցույց տանք, որ գնահատում ենք նրանց արածը՝ աննկարագրելի հերոսությունները, անձնուրացությունը։ Այս պատերազմը լի էր նման դրվագներով, եւ դրանց մասին մենք պետք է միշտ հիշենք եւ խոսենք։

Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր։ Քաղաքական, արտաքին քաղաքական, ներհասարակական, դիվանագիտական, տնտեսական բոլոր ձախողումների բեռը թողնվեց բանակի վրա, իսկ բանակն արեց առավելագույնը՝ մինչեւ վերջին վայրկյանը պաշտպանելով մեր հայրենիքը եւ խաղաղ բնակչությանը։ Կրկնում եմ՝ բոլոր այն մարտերում, որտեղ թշնամին չի կարողացել կիրառել իր տեխնոլոգիական առավելությունը, մեր զինված ուժերը հաղթել են։ Սա շատ լավ գիտի մեր թշնամին։

Այսօր զոհված տղերքի շիրիմներին, վիրավորներին այցելելիս պետք է իշխի գիտակցումը, որ մենք այցելում ենք հերոսների, որոնք իրենց վրա վերցրին ուրիշների սխալների հարվածը։

Մենք անպայման պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական բանակ, գրագետ, կրթված սպայակազմ, լուրջ ժամանակակից ստորաբաժանումներ։ Նման բանակը դաշնակիցների հետ համագործակցությամբ կարող է ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը։

Մենք բարձր ենք պահելու մեր նահատակների հիշատակը: Մենք պարտք ունենք նրանց հանդեպ։ Նրանք մի վայրկյան անգամ չվարանեցին, չվախեցան, չկասկածեցին իրենց անձնազոհ որոշմանը։ Նույնը պետք է անենք մենք՝ հանուն այդ տղաների հիշատակի` մեկ վայրկյան անգամ չկասկածենք, որ մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, զարգացած, արդար եւ համերաշխ Հայաստան ու Արցախ։

Իսկ այսօր շնորհավորենք մեր բանակին, կամավորներին, պահեստազորին. նրանք մեր հերոսներն են:

Խոնարհում մեր զոհերի, մեր լույս տղաների հիշատակին»: