Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից. Անդրանիկ Թեւանյան
Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Կայսրությունների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը
Հայ ժողովուրդը կայսրությունների փլատակների տակ մնալու սկզբունքը փոխել էր 20–րդ դարի 90–ականներին՝ հաղթանակ տանելով Արցախյան պատերազմում։
Մինչև այդ եղել էր Օսմանյան կայսրության փլուզումն ու 1915–ի ցեղասպանությունը, ինչպես նաև ցարական Ռուսաստանի փլուզումն ու Հայաստանի 1–ին հանրապետության վերացումը։
Ռուսաստանում այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումների «իքս» սցենարի դեպքում Հայաստանում կարող են լինել ողբերգական իրադարձություններ։ Պուտինյան Ռուսաստանի դեմ մեծ խաղում Նիկոլի գլխավորած Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ՝ խժռվելով Թուրքիայի կողմից։ Նիկոլն, ի դեպ, կողմ է դրան (բազմիցս բացատրել եմ, թե ինչու)։
Հիմա այն եզակի դեպքերից է, երբ մենք կարող ենք ազդել մեծ համակարգում սպասվող գործընթացների վրա՝ ինքներս մեզ օգուտ տալով։
Սկզբի համար անքննարկելի ու անհրաժեշտ պայման է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Դրանից հետո պետք է նրա հրեշավոր գործունեության հետևանքներն ամբողջությամբ բացահայտել ու «մեսիջ» հղել ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ ռուսներին։
Հայ ժողովուրդը Նիկոլին հեռացնելով կարող է ինքն իրեն փրկել պետականության կորստից ու ոչնչացումից։ Առայժմ կարող է։ Մինչև մարտ–ապրիլ կարող է։ Հետո՝ չէ։ Հետո Հայաստանում զարգացումները տեղի կունենան թուրքական կամ ռուսական սցենարով։ ՀՀ–ն այդ դեպքում ոչ թե դիտորդի, այլ օբյեկտի դերում է լինելու»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը