Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են, որ չորս օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել.
Իշխանությունները շարունակում են անել ամեն բան, որպեսզի թաքցնեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հանգամանքները, որոնք կարող են հանրությանը հանել թմբիրից ու ակնհայտ դարձնել, որ պատերազմում պարտության միակ մեղավորը հենց գործող իշխանություններն են։
Այս պատերամզի մասին ամենամեծ մոլորություն այն է, որ իշխանությունները տեղյակ չեն եղել դրա սկսվելու մասին։ Իրականությունն այն է, որ արդեն սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԳՇ հետախուզությունը զեկուցել է սեպտեմբերի 27-ին սկսվելիք պատերազմի մասին, անգամ ժամն է հայտնի եղել։
Այս տեղեկատվության ֆոնին անհասկանալի է, թե ինչպես է ադրբեջանական ԶՈՒ-ը կարողացել ոչնչացնել մեր ԶՈՒ ՀՕՊ համակարգերը, անգամ, զորամասերում, ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրավոր զոհեր ենք տվել հենց զորամասերում կուտակված զինվորներից։ Ինչու՞ պատերազմի մասին տեղեկացված ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր, որպեսզի ադրբեջանական բանակի առաջին հարվածը այդքան մահաբեր չլինի, եթե անգամ հնարավոր չէր հակահարվածով կանխարգելել այն։
Հիմա հասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները հապաղում բաց ու թափանցիկ քննել պատերազմի հանգամանքները, քանի որ այդ դեպքում ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինելու բազմաթիվ տհաճ, գուցե նաև քրեական հետևանքներ ունեցող հարցերի պատասխանել։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս