Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը.
Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հադված է հրապարակել Aravot.am-ում, որտեղ նա համեմատական է անցկացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի եւ Նավալնիի ձերբակալության հարցերում Արեւմուտքի վերաբերմունքի միջեւ:
Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Արցախի եւ Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան որեւէ երկիր, այդ թվում՝ արեւմտյան, չքննադատեցին։ Ավելին, ոչ միայն հավասարության նշան էր դրվում հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ, այլ երբեմն շատ պատկառելի արեւմտյան գործիչներ եւ կառույցներ անթաքույց ադրբեջանամետ դիրքորոշում էին բռնում։ Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում, նույն «ժողովրդավար․ մարդու իրավունքների արժեքներին նվիրված» Արեւմուտքը չի տեսնում Ադրբեջանի կողմից գերիների նկատմամբ խոշտանգումներն ու նվաստացումները, կամայական մահապատիժները՝ գլխատումները, Ալիեւի եւ Էրդողանի կողմից հնչող հակահայկական, ատելությամբ լցված ելույթները։
․․․Եվ հանկարծ․․․հե՛յ, հասեք, Ռուսաստանը ձերբակալել է ժողովրդավար Ալեքսեյ Նավալնուն, շտապ պետք է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ջախջախել Ռուսաստանի բռնապետական ռեժիմը եւ այլն։
Եվ զարմանալիորեն հայ «առաջադեմները», որոնք չեն նկատում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումները, «քաղաքական հետապնդումների» մասնագիտացված դատարանների ստեղծումը, սկսեցին փրփուրները բերաններին պաշտպանել կոռուպցիոներ, ազգայնական, հայերին արհամարհանքով «խաչիկներ» անվանած․ բայց «մեծ ժողովրդավար» Ալեքսեյ Նավալնուն։
Իսկ իրականում այսօր Ալեքսեյ Նավալնին Արեւմուտքի համար պետք է կատարի նույն դերն, ինչ 1917թ․ Վլադիմիր Լենինը, այն է՝ հեղափոխություն իրականացնի Ռուսաստանում։ Իսկ ինչ պատահեց 1917թ․ հեղափոխությունից հետո մեր տարածաշրջանում։ Ռուսական զորքը Լենինի կողմից կանչվեց Ռուսաստան, եւ թուրքական ուժերը եւս մեկ անգամ գրավեցին Արեւմտյան Հայաստանը եւ կոտորելով առաջ շարժվեցին մինչեւ Սարդարապատ։ Եվ եթե չլիներ Արամ Մանուկյանը, հավանաբար Հայաստան բառը վաղուց մոռացված կլիներ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ եւ Լենինը, եւ Նավալնին Ռուսաստան են վերադառնում եւ այն ժամանակ, եւ այժմ Թուրքիայի դաշնակից Գերմանիայից, համարժեք ֆինանսավորմամբ։
-Բա մարդու իրավունքնե՞րը․․․
-Քաղաքականություն է, սըր․․․


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերա...
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը