Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք․ Արման Աբովյան
Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։
«Խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու՝ մարսեք։ Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում․ ի՞նչն է շահարկում, ասում էիք՝ գնում եք գերիների հարց լուծելու։ Լուծեցի՞ք։ Ի՞նչն է շահարկում, որ ասում ենք՝ ունակ չե՞ք․ այո՛, ունակ չեք։ Ո՛չ Փաշինյանը, ո՛չ դուք ունակ չեք, դա մեր ասելով չէ, այդպես է։ Ադեկվատ չեք»,-հայտարարեց պատգամավորը։
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝ Աբովյանն ասաց․ «Սյունիքից պատգամավոր ունենք, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր, գնացել է Սյունիք, ու, որոշ տեղեկություններով, ծեծ է կերել։ Կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել։ Դա՞ էլ է շահարկում»,-ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերն էլ չեն համապատասխանում երկրում տիրող իրավիճակին։
«Այնպիսի հարցեր եք բերել օրակարգ, որ ինձ մոտ տպավորություն է, թե ինչ-որ հանգիստ, հանդարտ պետության ԱԺ է, մի հարց չկա, որն առնչվում է ստեղծված իրավիճակին։ Ե՞րբ եք հետ բերելու երեխաներին, իշխանությո՛ւն, խոսեք, դա շահարկու՞մ է։ Ինչ անենք, որ այդ հարցը հուզում է բոլորին, փաստորեն այդ հարցը ձեզ չի կարելի տալ։ Փաստորեն այն, ինչ ձեզ դուր չի գալիս, շահարկում է։ Այո՛, ի վիճակի չեք, ունակ չեք, Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք կործանման»,-հայտարարեց Աբովյանը։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս