Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր ավելացնի գալիք տարվա ռազմական բյուջեն։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, պետական մակարդակով չէին շարունակի հնչել հայատյաց հայտարարություններ։
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր սպառնա իր ախորժակներով Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի վերաբերյալ։
Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում։ Ադրբեջանը պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները, օգտվելով իրավիճակից, քանի դա հնարավոր ա։ Մեր խնդիրն է թույլ չտալ դա»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը