Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն
Աշխարհն աշխարհով, Հայաստանն իր առօրեական կենսական լուրջ հարցերով․ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս նախագիծը հապաղեց մտնել լիագումար նիստերի օրակարգ՝ իր բազում խնդրահարույց դրույթների պատճառով, քանի որ առաջացրել էր նաև ակադեմիական, ուսանողական և այլ շահառուների զայրույթը։ Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, բայց․․․
Առայժմ մեկ բան կասեմ միայն՝ այս նախագիծը «ԼՈՒԾՈՒՄ» Է մեկ խնդիր՝
Երևանի Պետական Համալսարան-ի գլուխկոտրուկը, այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է բոլոր բարենպաստ պայմանները բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի անձնական օգտագործման գործիք։ Այս նախագիծը ոչ բարձրագույն կրթության, ոչ էլ առավել ևս գիտության մասին է։ Հերթական թոզը, որ փչվում է մարդկանց աչքերին՝ իբրև հեղափոխական փոփոխություն, ուղղված կրթությանն ու գիտությանը։
Նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունների փաթեթները կարող եք ուսումնասիրել կից հղմամբ
Հ․Գ․ Նկարում տեղադրված՝ նախագծի պատմության մեջ տեսնում եք, որ այն որևիցե փոփոխության չի ենթարկվել այս ամբողջ ընթացքում»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը