Խոսիր գերիների մասին այնպես, ինչպես քո երեխաների մասին, ով-ով, Պուտինը հաստատ կհասկանար ու կօգներ. Գաբրիելյանով
Մի քանի միտք՝ Հայաստանի վարչապետի վերաբերյալ.
1.Փաշինյանը բացարձակ պատրաստ չէ նման մակարդակի բանակցությունների՝ ոչ մենթալ, ոչ մտավոր մակարդակում և ոչ էլ հոգեպես: Ըստ էության, նա չոբան է, ով առաջին անգամ է ժամանել Մոսկվա, ում փափախն անընդհատ ընկնում է, երբ նա նայում է բարձրահարկ շենքերին:
2.Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել այն մասին, թե ինչ է ուզում, ինչպիսի արդյունքների է ուզում հասնել, դրա համար բնական է, որ ադրբեջանցիները նրան կանգնեցրել են փաստի առաջ:
3.Պետք չէ բանակցությունների սեղանին մոտենալ փալասի տեսքով, խամրած աչքերով ու տարտամ քայլվածքով:
4.Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի հսկաների, ինչպիսին է Պուտինը, սակայն նրանք էլ են մարդ, ովքեր ունեն էմոցիաներ, մարդկային հասկացողություն, նրանք էլ ունեն երեխաների: Ահա խաղաքարտը, խոսիր գերիների մասին այնպես, ինչպես քո երեխաների մասին: Ով-ով, Պուտինը հաստատ կհասկանար ու կօգներ:
5. Փաշինյանը չլուծեց գերիների հարցը, նա վերջապես պետք է հասկանա, որ դա իր տեղը չէ: Իրենը չէ: Հավաքիր «Իմ քայլին»: Ընդունիր որոշում: Հեռացիր: Դե, չի կարելի այդքան խայտառակել սեփական երկիրը: Եթե, իհարկե, այն քո Հայրենիքն ես համարում: Հայերին ամոթով մի թող:
6, Ինչպես պատմում է Արարատ Հայաթ հյուրանոցի ծառայողներից մեկը, Փաշինյանը ուշ երեկոյան 20 րոպեով մտել է հյուրանոց, զգեստափոխվել եւ հեռացել: Նիկոլն ընկճված էր, ինչը հասկանալի է: Նա պարտվել է հնարավոր ամեն ինչում: Նա հասկանում է, որ դա արդեն իր երկիրը չէ եւ իր ժողովուրդը չէ: Նիկոլ, պետք է գոնե մեկ տղամարդկային քայլ անել:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ