Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Կարծիք

Իշխանությունները ծառայում են թուրք ժողովրդին, այլ ոչ թե հայերին․ Արա Վարդանյան

Արա Վարդանյանը գրում է․«Բարեկամ, թե՞ թշնամի... Պատերազմից անցել է բավականին երկար ժամանակ։ Այսօր ժամանակն է կրկին սկսել ադրբեջանի և թուրքիայի մասին հասարակական դիսկուրսը։ Արդյոք այս երկրները մեզ թշնամի են, թե՞ ոչ։ Խնդրին տիրապետող մարդկանց համար պատասխանն ակնհայտ է` թշնամի։ Բայց այսօր, ցավոք սրտի, մենք ունենք մի իշխանություն, որը թե՜ պատերազմից առաջ և թե՜ պատերազմից հետո քարոզում է խաղաղասիրություն։ Ինչքան էլ դա անհավանական էր, բայց նույնիսկ 5 հազար զոհ և ահռելի տարածքներ զիջելուց հետո, իրենց հռետորաբանությունը չփոխվեց։ Չփոխվեց, քանզի նրանք ծառայում են թուրք ժողովրդին, այլ ոչ թե հայերին։ Դուք լսե՞լ եք, որ իշխանության որևէ ներկայացուցիչ պատերազմից առաջ կամ հետո թուրքիայի և ադրբեջանի մասին խոսելիս արտաբերի թշնամի բառը։ Ես ոչ. Ձեզ հարց տվեք, ինչու՞։ Ստացվում է այնպես, որ վերջին 2.5 տարին մեր հասարակությունը ամեն ձև պատրաստում էին խաղաղության (իսկ իրականում թրքացման), բայց հանդիպեցին հասարակական լուռ ըմբոստության և արդյունքում սկսվեց պատերազմը, որով, Հայաստանում իշխանությունը զավթած բևեռները, կարծես թե պատժեցին թրքասիրության թեզին ըմբոստացողներին։ Պատերազմից անմիջապես հետո իշխանությունը իր տերերի դրդմամբ կրկին անցնում է խաղաղասիրության քարոզին։ Բայց իրավիճակն այսօր այլ է։

Ժողովրդին մոլորեցնում են պատերազմի արդյունքներով, չասելով թե ով է նախաձեռնել այս պատերազմը և ինչի՞ համար։ Ստեղծվում է կեղծ, բայց և բավականին ազդեցիկ օրակարգ. Կամ նոր պատերազմ և նոր զոհեր, կամ էլ "խաղաղասիրություն"։ Հենց այստեղ է, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այն ամենն ինչ մենք ունենք այսօր, որպես պատերազմի հետևանք, ադրբեջանի և թուրքիայի հետ բարեկամական կապերի հաստատման արդյունք է, այլ ոչ իրենց որպես թշնամի վերաբերվելը...

Հասարակությունը պետք է հասկանա, որ Արցախյան պատերազմը ոչ այլ ինչ էր, քան Հայ Ազգը ոչնչացնելու գործում նախապատրաստական հերթական քայլ։ Սա վերջը չէր, այլ սկիզբը։ Շատ մարդիկ այսօր կարծում են, որ պատերազմի ավարտով ավարտվեց նաև տարածաշրջանային լարումը, չգիտակցելով, որ այդ լարումը հասել է իր պատմական գագաթնակետին։ Ինչքան էլ դուք դեմ լինեք այս մտքին, բայց սա է իրականությունը` Արցախն էր Հայաստանի Անկախության և անվտանգության երաշխավորը և ոչ երբեք հակառակը։

Մենք ապրում էինք հանգիստ ու ապահով միմիայն Ազատ ու Անկախ Արցախի գոյության պատճառով։ Մենք որպես պետություն հետաքրքիր էինք աշխարհին միմիայն Արցախի գործոնով պայմանավորված։ Այսօր մենք բոլորս հայտնվել ենք այլ իրողության մեջ։ Մենք փաստորեն պետք է զրոյից երկիր կառուցենք։ Երկիր, որի հետ հաշվի կնստեն, երկիր` ուր ապրել կուզեն և ի վերջո երկիր ուր դարձի կգան։ Կստացվի, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Բայց որ պետք է բոլորովս փորձենք, դա անվիճելի է։

Փորձենք, որպեսզի մեր սերունդների առջև պատասխան կարողանանք տալ... Միշտ հիշեք, "խաղաղության կուսակցությունը" (իրականում արևմուտքի կողմից շատ հմուտ նախապատրաստած թուրք-ադրբեջանական տանդեմը) ` զավթելով Հայաստանում իշխանությունը, բերեց պատերազմ և արհավիրք։ Սա անժխտելի փաստ է։ Նույն ձև նոր պատերազմ և վերջնական բնաջնջում բերելու է թշնամուն բարեկամ դարձնելը։ Դուք որոշեք, թուրքը և ադրբեջանցին ձեզ բարեկամ են, թե՞ ոչ։ Եթե բարեկամ են, ապա թրքերեն սովորեք, քանզի շատ շուտով կդառնաք թուրքիայի անբաժանելի մաս...

Հ.Գ. իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գաղափարը քաղաքական դաշտ նետելու հնարքը իրականացվել է միայն մեկ նպատակով` ժամանակ շահել և թրքասիրական պրոեկտը ավարտի հասցնել։ Հ.Գ.Գ. մի պահանջեք, որ ռուսը հայից շատ հայ լինի և ձեր իսկ երկրում իշխանություն փոխի, ձեր անվտանգության համար։ Մի զայրացեք թուրքի գործելաոճի վրա, այլ դուք ձեզ ՀԱՅԻ պես պահեք, իսկական ՀԱՅԻ»։