Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքըՊատմական դուբլ ԱԱ-2026-ում․ Մեսսին և ընկերները պատմություն են կերտում՝ հաղթելով Ավստրիայի ընտրանունՀունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆՇարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս ՌոքֆոյինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԽուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Կարծիք

Ու ընդամենը մի բաժակ ենք բարձրացնելու՝ այն տղաների տաք կենացը, ում դու սպանեցիր. Նաիրա Զոհրաբյան

2018-ին մենք, որ հրապարակում մերժում էինք անցյալը, որ անարդար էր, չգիտեինք, որ այն ներկան, որ բերելու է հիմնական մերժողը, դառնալու է մեր պատմության ամենամեծ ողբերգությունն ու հայրենադավությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով իր գրառումը վերնագրել է Հայի հակառակ կողմը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դու խոստացար թալանի վերադարձ, բայց կերակրեցիր քաղաքացուն վրեժի եւ ատելության թունոտ մենյուով։


Դու քաղաքացուն նշանակեցիր այլեւս «հպարտ», ով իրավունք ունի քացով ջարդելու քո կառավարության դուռը, բայց նույն «հպարտին» ծեփեցիր պատերին ու սվաղեցիր ասֆալտին։

Դու վախեցար կոչվել «Նիկոլ դավաճան» ու հազարավոր պայծառ տղաների տարար երաշխավորված մահվան։

Դու ծախեցիր Արցախն ու հիմա մեր գժվելու սիրուն Շուշիում ազան է հնչում։

Դու քո թուրք բարեկամին բանավոր խոստացար ու մաս-մաս հանձնում ես իմ հայրենիքը։

Դու սպանեցիր հինգ հազար տղա, որ որդի պիտի ունենային ու իրենց որդուն ուսին նստեցրած՝ այս նոր տարին պիտի դիմավորեին։

Դու մահը սարքեցիր սովորական մի վիճակագրություն։

Դու եւ քո կինը սպանեցիք մի ամբողջ սերունդ՝ քո կնոջ ասած՝ «հանուն ոչնչի»։

Դու իմ ու հազարավոր իմ հայրենակիցների ընտանիքը բաժանեցիր ու մեզ թշնամացրեցիր մեր արյունակցի հետ։

Դու մեր հազարավոր որդիներին թողեցիր ձյան տակ թաղված ու մոլագարի նման շարունակում ես հետապնդել քեզ մերժողներին։

Դու գերի ընկած մեր տղաների հարցը թողեցիր ռուս խաղաղապահներին ու գերիների ծնողներին ու մտածեցիր, թե է՞լ ինչ սուտ հնարես քեզ դեռ հավատացող մի բուռ ժողովրդի համար։

Դու քո թիմակիցներին սարքեցիր քո հայրենադավության ու դավաճանության համասեփականատեր ու այդ մարդկանց զրկեցիր բաց ճակատով ապրելու ապագայից։

Դու մեր բոլորի երազանքները ճզմեցիր քո թրքահպատակ ներբանի տակ ու մեր երազները վերածեցիր մղձավանջի։

Դու մեր քնքշանքի միակ վայրը սարքեցիր Եռաբլուրը, ուր սիրո խոսքեր ենք ասում դեռ տաք շիրիմներին։

Դու, այո՛, միա՛կ մեղավորն ու միա՛կ պատասխանատուն ես այս մեծ արհավիրքի, որ դարի ցեղասպանությունն էր, բայց էս անգամ՝ հայի ձեռքով։

Մարդիկ քեզ ատում են։ Դու չգիտես, որ քեզ վախենում են պատմել կործանարար ու արնահամ այդ մեծ ատելության մասին։

Ես քեզ չեմ ատում։

Դու ողորմելի ես։

Ես չգիտեմ, չեմ հասկանում, թե Նեռն ինչի՞ հատկապես քեզ ընտրեց, որ կործանես մեր հայրենիքը։

Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ու շատերը չունեն այդ հարցի պատասխանը։

Հիմա, երբ ընդամենը մի քանի ժամից 2020-ը կգլորվի ու կգնա, ես ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ մի ցանկություն ենք պահելու, որ մեր վաղվա կյանքում դու չլինես։

Դու չլինես։

Դու չլինես։

Ու ընդամենը մի բաժակ ենք բարձրացնելու՝ այն տղաների տաք կենացը, ում դու սպանեցիր։