Թող Բարձրյալի որդին սատարի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերին. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին պատվաստանյութի արդարացի բաշխման կոչ է արել: Նա այդպիսի ուղերձով է հանդես եկել ուրբաթ իր ավանդական ծննդյան Urbi et orbi ելույթում՝ Ծննդյան տոնի առիթով շնորհավորելով աշխարհի բոլոր կաթոլիկներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է ստանան բոլորը, առաջին հերթին թույլերն ու կարիքավորները: Մենք պատվաստանյութի հարցերում չպետք է թույլ տանք ազգայնականության եւ անհատապաշտության դրսեւորումներ»,- ասել է պոնտիֆիկոսը: Նա նաեւ նշել է, որ չպետք է տրվել «շուկայի եւ արտոնագրերի օրենքներին, դրանք վեր դասել սիրո օրենքներից»:
Ֆրանցիսկոսը նաեւ Աստծուն խնդրել է օգնել բոլորին Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում խաղաղության պահպանման համար: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը քաղաքացիական հակամարտությունների այս կետերը հիշատակել է Լիբանանի, Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Եմենի, Մերձավոր Արեւելքի, Միջերկրական ծովի արեւելյան հատվածի, ինչպես նաեւ աֆրիկյան երկրների ու իր հայրենի հարավամերիկյան աշխարհամասի հետ միասին, որը հատկապես տառապում է համավարակից:
Իտալիայի իշխանությունների մտցրած սահմանափակումների պատճառով պապական ուղերձը հեռարձակվել է հեռուստատեսությամբ եւ համացանցով, իսկ ինքը՝ պոնտիֆիկոսը չի եղել, ինչպես ընդունված է, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում, այլ Առաքելական պալատի օրհնության դահլիճում:
«Ներկայիս պատմական պահին, որը նշանավորվել է էկոլոգիական ճգնաժամով, տնտեսական եւ սոցիալական անհավասարությամբ, որը խորանում է կորոնավիրուսի համավարակով, մենք ինչպես երբեք կարիք ունենք եղբայրության դրսեւորման, որը հիմնված է անկեղծ սիրո, քեզնից ավելի լավ [մարդուն] ընդունելու, նրա տառապանքին կարեկցելու, մեկի մասին հոգ տանելու կարողության վրա, ով չի պատկանում իմ ընտանիքին, ազգությանը, կրոնին: Նա ուրիշ է, բայց, միեւնույն է, իմ եղբայրն է կամ իմ քույրը»,- ասել է Ֆրանցիսկոսը:
«Թող Բարձրյալի որդին սատարի միջազգային հանրության եւ այն երկրների ջանքերին, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման գործում, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում, հօգուտ երկխոսության, հաշտեցման տանող միակ ճանապարհի»,- նշել է պոնտիֆիկոսը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ