Տղե՜ք, կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կարմիրբերետավորներն անասելի բիրտությամբ ու քողարկված հարվածներով, բառիս բուն իմաստով գողանում էին Մելիք-Ադամյան խաչմերուկում անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող մեր երիտասարդներին ու խոթում մեքենաները:
Երբ աչքիս առաջ հերթական զոհին հինգ-վեց հոգով շրջապատեցին, թևերը դաժանորեն ոլորելով, գլխին բութ ու ծանր հարվածելով առևանգեցին, ճչոցով բղավեցի.
-Այ..., ինչո՞ւ ես այդքան բիրտ ուժ գործադրում, հարվածում տղայի գլխին, այս տղան օրեր առաջ է առաջնագծից վիրավոր վերադարձել:
Ջոկատից մեկը պատասխանեց,
-Մենք էլ ենք 44 օր Ղարաբաղ էլե:
Այս օրերին ինձ հանդիպած գրեթե բոլոր ոստիկանները միաբերան նույն բանն են ասում:
Չգիտեմ... ուզում եմ հավատալ:
Բայց պատերազմով անցած մարդն այդ պատերազմում իրեն նվաստացրածին, խաղաղ կյանքում իրենից մահակ ու կամակատար դարձրածին այդպիսի կրքով, ապակե անհաղորդ հայացքով չի պաշտպանի:
Համ էլ պատերազմով անցածը նույն պատերազմով անցած, մահվան աչքերի մեջ նայած հայ երիտասարդին հակառակորդի ու զոհի հայացքով չի նայի:
Տղե՜ք, կարմիր բերետավոր տղեք, ես ձեր աչքերում կորցրած երկրի ցավ չտեսա, ես ձեր աչքերում վիրավոր հայրենիքի զգացում չտեսա, ես ձեր աչքերում ապագայի տագնապ չտեսա, ես ձեր աչքերում մարդեղենություն չտեսա:
Տղեք, դուք երկրին ու պետությանն եք ծառայում/այն էլ մեր հարկերով/, ոչ թե՝ պարտված ու մեզ բոլորիս դավաճանած իշխանությանը:
Հ.Գ. Եթե էդ կրքով թուրքի դեմ կռվեիք /եթե իրապես կռվել եք/ գուցե հաղթեինք...»;


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը