Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածում լրագրողների վրանի վրա, զոհվել է Al Jazeera-ի 4 աշխատակիցԵրկրի վրա 30 ժամից ավելի տևած մագնիսական փոթորիկն ավարտվել էՋերմաստիճանը կշարունակի նվազելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չենԻրանում հիշեցրել են Հայաստանով միջանցքի վերաբերյալ երկրի Գերագույն առաջնորդի դիրքորոշումըՇանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ ԶատուլինՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակԱբբասը հայտարարել է, որ բոլոր մակարդակներում ջանքեր կգործադրի Իսրայելին կանգնեցնելու համարԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԳազան առաջին անգամ ամբողջությամբ կօկուպացվիՍպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ. Telegram ալիքԵրևանում «BMW»-ն բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվել
Քաղաքականություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում չեն անհանգստանում, որ թուրքերը Սոթքում են

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում անհանգստանալու առիթ չեն տեսնում Սոթքի հանքավայրում ադրբեջանցի զինվորների հայտնվելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ հանքը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը:

Նոյեմբերի 26-ի երեկոյան սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականների մի մեծ խումբ հանկարծակի հայտնվել է հանքավայրի տարածքում եւ պահանջել ազատել տարածքը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ համարեց անհապաղ հերքել այս տեղեկատվությունը: Պաշտպանական գերատեսչության օրինակին հետեւեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

Այդ ընթացքում նախնական սուղ տեղեկատվությունը սկսեց կուտակվել մանրամասներով, հայտնվեցին բազմաթիվ իրադարձություններ «դեպքի վայրից», հարակից գյուղերի համայնքների ղեկավարների հարցազրույցներ:

Արդյունքում կեսգիշերին մոտ հրավիրվեց մամուլի ասուլիս, որին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը պատասխանեց մամուլի բազմաթիվ հարցերին: Ըստ Խաչատրյանի, ոչ ոք չի խախտել Հայաստանի պետական սահմանը եւ չի ներխուժել Սոթքի հանքավայրի վարչական շենք: Խաչատրյանը հիշեցրեց, որ պայմանավորվածության համաձայն՝ բնակչությունն ու բանակը մինչեւ նոյեմբերի 25-ը լքել են Քարվաճառի տարածքը: Բանակը դուրս է բերվել պլանի եւ ժամանակացույցի համաձայն:

Սահմանը որոշվում է նախկին սահմանով, որը բաժանում էր միութենական հանրապետությունները: Հիմա այն անցնում է մոտավորապես հանքավայրի մեջտեղով, եւ ամենեւին էլ ոչ այնտեղով, որտեղ ավելի վաղ տեղադրված էր «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունը: Այսինքն, կեսը գնում է Ադրբեջանին: Խաչատրյանի խոսքով, հանքի ղեկավարությանը դա հայտնի էր: Այնուամենայնիվ, սեփականատերերը ցանկապատել էին հանքավայրի ամբողջ տարածքը, իրենց նախաձեռնությամբ տեղադրել էին պատնեշ եւ անցակետ, տեղադրել էին պահակներ եւ ժամանակավոր տնակ: Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ ՀՀ Զինված ուժերը ամենաչնչին առնչություն անգամ չեն ունեցել կատարվածին: Սոցցանցերում ժամանակավոր տնակի մոտ ադրբեջանցիների հայտնվելը ներկայացվել է որպես վարչական շենք ներթափանցում, հավաստիացրեց Խաչատրյանը: Իսկ խոսակցություններն այն մասին, թե իբր ադրբեջանցիները մեկ ժամ են տվել տարածքը լքելու համար, լուրեր են, որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Խաչատրյանի խոսքով, անհասկանալի անցակետ հայտնաբերելով՝ ադրբեջանցիները բարձրախոսով կապվել են հայկական կողմի հետ: Այստեղից նրանց ասել են, թե դա ում անցակետն է, եւ զգուշացրել են ռուսական կողմին: Հետագա բանակցություններն ընթացել են ադրբեջանցիների եւ ռուսական կողմի միջեւ:

Լրագրողների բոլոր փորձերը` պարզելու այն փաստի օրինականությունը, որ մասնավոր ընկերությունը պարտավորվում է պաշտպանել սահմանի մի հատված, ընդ որում՝ պաշտոնապես հաստատված սահմաններից դուրս գտնվող, արգելք եւ անցակետ է դնում այնտեղ, հաջողությամբ չեն պսակվել: Օրինաչափ ենթադրությանը, որ տվյալ դեպքում հանքի աշխատակիցներն ակամա խախտում են սահմանը Խաչատրյանը բացասական պատասխան տվեց՝ այն պարզ պատճառով, որ աշխատակիցներն այդ օրը այնտեղ չեն եղել: Ո՞վ էր, այնուամենայնիվ, բանակցում, քանի որ տեսանյութում հստակ լսվում է հայերեն խոսքը: Խաչատրյանը նախընտրեց չկենտրոնանալ այդ հանգամանքի վրա:

Աստիճանաբար պարզվեց, որ ադրբեջանցի զինվորականները նախօրեին փորձել են մտնել հանքավայրի տարածք եւ նույնիսկ կարողացել են ժամանակավոր դիրք ստեղծել թափոնների տարածքում:

Քանի որ լրագրողներին հանգիստ չէր տալիս այն հարցը, թե որտեղ էին գտնվում հայկական զորքերը, Խաչատրյանը, կասկածները փարատելու համար, ստիպված էր բարձունքներով նշել դիրքերը, այդ թվում՝ հանքավայրի տարածքում: «Հանքավայրի կեսը մեր տարածքում է, կեսը` նրանց: Թե ինչպես դրանք կշահագործվեն, դա զինվորականների գործը չէ»,- նկատեց Խաչատրյանը:

«Զինված ուժերի անձնակազմն այնտեղ է, որտեղ պետք է լիներ: Մեր վերահսկողության տակ գտնվող տարածքը եւ սահմանը պաշտպանվում են»,- հավաստիացրեց Տիրան Խաչատրյանը: