Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին (տեսանյութ)
Այս թեմայով
- Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
- Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
- Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
- «Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
Մինսկում ձերբակալել են «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստողներին: Բելառուսի ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածները պատմել են, որ որոշել են այրվող խառնուրդ պատրաստել բաղադրատոմսով, որը տեսել են Թելեգրամի ալիքներից մեկում, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:
18 եւ 19 տարեկան երիտասարդները ձերբակալվել են ՕՄՕՆ-ի աշխատակիցների կողմից Յակուբովսկու փողոցում: Ձերբակալվածների մոտ փաթեթներում լցված են եղել 10 լիտր բենզին եւ բուսայուղ: Նրանք պատմել են, որ ցանկացել են «Մոլոտովի կոկտեյլ» պատրաստել, որպեսզի օգտագործեն չարտոնված ակցիաների ժամանակ:
Երիտասարդներից մեկն աշխատում է շինհրապարակում, մյուսը գործազուրկ է: