Իսրայելի խորհրդարանն օրինականացրեց ապօրինի կառուցված տները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել, որով օրինականացնում է մոտ 4 հազար տուն, որոնք ապօրինի կառուցվել են Հորդանան գետի արեւմտյան ափի բռնազավթված տարածքներում: Այս մասին գրում է BBC-ն:
Օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 52 դեմ ձայներով:
Պատգամավորների աջակցած փաստաթղթում նշված է, որ նախապես հողերը տնօրինած պաղեստինցիներին կտրվի դրամական փոխհատուցում կամ այլ հողամաս:
Երկուշաբթի ընդունված օրենքն արժանացել է հանրության ոչ միանշանակ գնահատականին եւ հավանաբար կվիճարկվի դատարանում:
Իսրայելի գլխավոր դատախազը օրինագծը հակասահմանադրական է անվանել եւ հայտարարել է, որ Գերագույն դատարանում այն չի պաշտպանի:
Պաղեստինցիներն արդեն հանդես են եկել օրենքի դատապարտությամբ: