Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Իտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համար
Քաղաքականություն

Իրականության ոչ ճիշտ ընկալում

Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆրասնիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։

Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ Իտալիայում 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 3853 մարդ, իսկ Հայաստանում 3133։ Այս թվերի տարբերությունը շատ քիչ է։ Իտալական սցենարի ահազանգը նաև այն մասին է, որ մենք հատում ենք առողջապահական համակարգի կոլապսի սահմանը, եթե իհարկե արդեն չենք հատել։

Վաղն արդեն ծանր հիվանդները հիվանդանոցներում տեղ չեն ունենալու, բազմաթիվ հիվանդներ զրկվելու են ռեանիմացիոն օգնության հնարավորությունից։

Կառավարությունն, իհարկե, չի ընդունում, որ առայժմ նրա ձեռնարկած քայլերն անարդյունավետ էին, և վարակվածների ու մահացածների այս տագնապալի թվի համար պատասխանատու է հենց ինքը՝ կառավարությունը, ոչ թե հասարակությունը: Բայց մենք արդեն սովոր ենք՝ կառավարությունը տառապում է անսխալականության բարդույթով, և մեղավոր, իհարկե, գտնվում է։ Ըստ վարչապետի նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է։

Սակայն քաղաքացիների լրջության մասին խոսելիս, պետք է արձանագրել, որ եթե կառավարությունը շարունակի պայքարել համաճարակի դեմ այս լրջությամբ, ապա սա մեր պետության համար ողբերգալի աղետ է դառնալու։

Ինչ լրջության մասին կարող է խոսք լինել, երբ վարչապետը, որ երեկոյան ահազանգում է իտալական սցենարի մասին, հաջորդ առավոտյան արդեն խոսում է քաղաքացիների եկամուտների համատարած հայատարարագրման համակարգի ներդրման կարևորության մասին։ Այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ սգում են իրենց հարազատների կորուստը, վարչապետը խոսում է այսօրվա հասարակության, մարդկանց օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ։

Այլ երկրներում օրակարգային միակ հարցը համավարակն է, և դրա դեմ պայքարը։ Տարբեր երկրներում սուգ է հայտարարվում կորոնավիրուսի զոհերի հիշատակին՝ Չինաստան, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա։ Մեր օրակարգն ու մեր ռեալ պրոբլեմները կապ չունեն իրար հետ։ Ամենամեծ աղետն այն է, որ իշխանությունների օրակարգում համավարակի խնդիրներն իրենց կարևորությամբ զիջում են այս պահին ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներդրման հարցի կարևորությանը։ Դա նորմալ չէ պետության համար։

Հնարավոր չէ երեկոյան խոսել վրա հասած հումանիտար աղետից, մահերից ու առողջապահական համակարգի կոլապսից, իսկ առավոտյան խոսել ընդհանուր հայտարարագրումից և գույքահարկի բարձրացումից։ Սա իրականության ոչ ճիշտ ընկալման մասին է վկայում։

Այս պահին անհրաժեշտ է իրականացնել հրատապ մեկ-երկու քայլ։ Ես վերահաստատում եմ մեր կազմակերպության դիրքորոշումը.

1. Խստացնել սահմանփակումները,

2. Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, ճգնաժամի կառավարման փորձագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։

Մնացածը հետո կդառնա քննության առարկա։ Քննության առարկա կդառնա, թե ինչու մայիսի 4-ի սահմանափակումների թուլացման որոշումը իրականացվեց այդքան անպատասխանատու, ինչու չսահմանվեցին հանրային կյանքի կանոնակարգման հստակ և խիստ պայմաններ՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում և այլն։ Ինչու դա չարվեց անհապաղ, այլ միայն 3 շաբաթ ուշացումով, որի գինը եղավ հազարավոր նոր հիվանդները, մեր հայրենակիցների մահերը։

Հիմա օրակարգային միակ հարցը համավարակն է, մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության և կյանքի հարցը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»