Հայ տուրօպերատորները դեռ լավատես են
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «Թեպետ կորցրինք տուրիզմի ամենանպաստավոր ու թեժ շրջանում՝ ապրիլից Հայաստան ակնկալվող բազմահազարանոց զբոսաշրջային այցելությունները, սակայն հայ տուրօպերատորները դեռ լավատես են, հուսով են՝ առջևում դեռ ամառ ունենք, ջերմ արև, և չի բացառվում, որ հուլիսից մինչև հոկտեմբեր, այդուհանդերձ, որոշ հոսքեր լինեն:
Նշենք, որ ՀՀ կառավարության ընդունած աջակցության 9 ծրագրից առաջինը, երրորդը և ութերորդը վերաբերում են հենց տուրիզմի ոլորտին: Աջակցություն տրվելու է արտոնյալ վարկերի և աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեսքով: Ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հյուրանոցային ոլորտը ևս տուրիզմի մի մասն է կազմում, և քանի որ կորոնավիրուսի կանխարգելման համար շատերին հյուրանոցներ են տեղափոխել, դրանք ևս աջակցություն կստանան»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։