Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Թրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համարԹմրաշրջանառությունից հանվել է 7 կիլոգրամից ավելի մարիխուանա. կալանավորվել է յոթ անձ

Իսպանիան վարակվածների թվով երկրորդ տեղում է՝ անցնելով Իտալիային

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 034 հազար 163-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 54 հազարից: Ապաքինվել է ավելի քան 220 հազար 025 մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 245 հազար 442 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 6 հազարը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 117 հազար 710: Մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 10 հազար 935:
Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 115 հազար 242 է: Վարակից մահացել է 13 հազար 915 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան ևս գերազանցել է Չինաստանին՝ հայտնվելով չորրորդ տեղում. եվրոպական այդ երկրում 85 հազար 903 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 122:
Գերմանիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 620 ընդհանուր և ընդամենը 31 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 322 մարդ։
Ֆրանսիայում վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 59 հազար 105 է: Մահացության ցուցանիշը 5 հազար 387 է: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 33 հազար 718 է, Շվեյցարիայում՝ 19 հազար 303, Թուրքիայում՝ 18 հազար 135։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 148 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149: Մեկ օրում 600-ից ավելի նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 34 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։

Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է և նա սկսել է նստավայրից աշխատանքը մի քանի անգամ թեստի բացասական արդյունք ունենալուց հետո:
Անգելա Մերկելը ինքնամեկուսացվել էր և անցել էր տնային պայմաններում աշխատանքի այն բանից հետո, երբ պարզվել էր, որ իրեն պատվաստած բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:


Մեծ Բրիտանիայում բարձրաձայնում են կադրային խնդիրների մասին


Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար: Նախատեսվում է ավելացնել նման հիվանդանոցների թիվը: Պետական բուժհաստատություններից ժամանակավոր հոսպիտալ են ուղարկել բժիշկների ու բուժաշխատողների: Նրանց աջակցում են զինվորական բժիշկներն ու կամավորները: Արդեն առանձնացված է 500 տեղ, սակայն նախատեսվում է այդ թիվն ավելացնել: Բժիշկների շրջանում մտահոգություն կա անձնական պաշտպանության համար նախատեսված պարագաների սակավության առնչությամբ:
Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ բժիշկները շուտով կստանան անհրաժեշտ պարագաներ ու սարքավորումներ, այդ թվում 170 մլն դիմակ: Ամեն դեպքում պակաս կա, դա նշանակում է, որ առկա է բուժանձնակազմի կողմից վարակվելու ռիսկ:
Շնչառական արհեստական հետ կապված խնդիր ևս կա: Ներկայում մեծ թվով ապարատների արտադրություն է սկսվել, սակայն հարց է՝ արդյոք կա՞ն անհրաժեշտ թվով վերապատրաստված մասնագետներ, որպեսզի սովորեցնեն, թե ինչպես պետք է կիրառել դրանք: Մասնագետները կարևորում են կամավորների ներգրավվածությունը, սակայն պնդում են, որ որակավորված բժիշկների անհրաժեշտություն կա:

Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել


ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում մահացության ցուցանիշը կազմել է 1169: Վարակի բռնկումից ի վեր երկրում սա ամենաբարձր ցուցանիշն է: «Euronews»-ը տեղեկացնում է, որ երկրի բազմաթիվ բնակիչներ չունեն բժշկական ապահովագրություն: Եվ թե ինչ ֆինանսավորմամբ պետք է կազմակերպվի նրանց բուժումը, դեռ հայտնի չէ: Իր ամենօրյա բրիֆինգի ժամանակ ԱՄՆ նախագահն անդրադարձել է այս թեմային:
«Մենք հիմա կոնգրեսի միջոցով փորձում ենք նոր հնարավորություններ սահմանել, որոնք թույլ կտան այդ մարդկանց ստանալ գումար և դրանով վճարել բուժման համար: Նախկին օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակում չեն աշխատում»,-ասել է նախագահ Թրամփը:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հիվանդանոցներում անհրաժեշտ պարագաների ու սարքավորումների խնդրին: Նա նկատել է, որ առաջիկայում կսկսեն ժամանել առաջին խմբաքանակները, իսկ պահուստ ունենանալու համար ժամանակ է պետք: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքը կարող է արտադրել անհրաժեշտ սարքավորումներ:
«Մենք ներկայում որպես երաշխավոր ենք հանդես գալիս, ապահովագրում ենք, սակայն ուղղակի ձևով չենք զբաղվում պատվերների տեղակայմամբ»,-ասել է նա:
Բժշկական անձնակազմն իր զարմանքն է հայտնել անհրաժեշտ պարագաների պակասության առնչությամբ: Նրանք պհանջում են անհապաղ լուծել այդ հարցը:


«Կորոնա» գարեջուրը ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը


Մեքսիկական «Grupo Modelo» ընկերության ղեկավարը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Կորոնա» ապրանքանիշի գարեջրի և մի շարք այլ արտադրատեսակների արտադրությունը: Աշխարհի 180 երկիր արտահանվող գարեջուրն արտադրող ընկերության տնօրենը հայտնել է, որ արտադրության դադարեցումը կապված է Մեքսիկայում արտակարգ դրության հայտարարման և տնտեսական սահմանափակումների հետ:


Ուկրաինա մուտք գործողները կմնան երկշաբաթյա պարտադիր կարանտինում


Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել բաց թողնել միայն սահմանային 21 անցակետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել սահմաններին: Ուկրաինայի պետական սահմանային անցակետերից կգործի միայն 21-ը»-հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը: Նա տեղեկացրել է, որ երկիր մուտք գործողները պետք է մնան պարտադիր կարանտինի մեջ երկու շաբաթ:
Պարտադիր կարանտինի դեպքում կան բացառություններ՝ դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անդամներ և այլն:

Չեխիայում նախարարները տուգանվել են դիմակներ չկրելու համար


Չեխիայի իշխող կոալիցիայի անդամ սոցիալ-դեմոկտարատական կուսակցության ներկայացուցիչները տեսաբրիֆինգ են անցկացրել առանց դիմակների: Դրա համար նրանք վճարել են տուգանք 10 հազար կրոն (400 ԱՄՆ դոլար): Պետության կողմից սահմանված կարանտինի կանոնների համաձայն բոլոր քաղաքացիները, ովքեր տանը չեն, պարտավոր են դիմակներ կրել: Այդ պահանջը չկատարելու դեպքում ոստիկանությունը կարող է տուգանել 10 հազար կրոնի չափով:
Տեսաբրիֆինգին ներկա լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու են սոցիալ-դեմոկարատական կուսակցության նախարարներն առանց դիմակների: Ներքին գործերի նախարար Յան Գամաչեկը նշել է, որ չի պատրաստվում արդարանալ, դա իր կողմից սխալ է եղել, կանոնները գործում են բոլորի համար: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել է, որ 10 հազար կրոն կփոխանցի հիվանդանոցներից մեկին:
Իր հերթին բրիֆինգի հաջորդ մասնակիցը՝ աշխատանքի նախարար Յանա Մալաչովան «Թվիթեր»-ում ներողություն է խնդրել իր և իր ամուսնու կողմից, ով արտաքին գործերի նախարարի տեղակալն է, և տեղեկացրել է, որ արդեն 20 հազար կրոն են փոխանցել հասարակական կազմակերպություններից մեկին:


Տորոնտոյում սահմանվել է խոշոր տուգանք սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար


Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար: «Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավճռից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի


Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին: Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:
Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: