Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su

Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվելԻրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներից
Հայաստան

Ռուս-թուրքական լարվածությունը կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա. Ֆելգենգաուեր

«Չնայած ԼՂ հակամարտության կողմերի միջև հանդիպումներին, կարգավորման հեռանկար չեմ տեսնում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի շուրջ ծավալվող ռուս-թուրքական լարվածությանը, դրա ազդեցությանը տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ փետրվարի 3-ից Սիրիայի Հյուսիսում Ասադի ուժերի և թուրքական ուժերի միջև բախումները, լարվածությունը դեռ շարունակվում է Կառավարական բանակի հաջողություններով: Ըստ նրա, Սիրիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք հաղթանակներ են ունեցել այս շրջանում, թեև, այս ամենին զուգահեռ՝ շարունակվում են Էրդողանի՝ շատ ավելի լայնամասշտաբ ռազմական հակազդեցության սպառնալիքները և Արևմուտքի հետ շփումները՝ այս խնդրում աջակցություն ստանալու նպատակով:

«Թուրքիան Արևմուտքին սպառնում է ավելի մեծ միգրացիոն ճգնաժամով, քան եղավ 2015 թվականին, որից հետո ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, ԵՄ-ի մի շարք պաշտոնյաներից քննադատություններ ուղղվեցին Ասադի վարչակազմին և Ռուսաստանին, որը աջակցում է Ասադին Իդլիբը վերջին գրոհայիններից ազատելու գործում: Եվ թեև շահերը շատ մեծ են, Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են դիվանագիտական ջանքեր ներդնել իրավիճակը ինչ որ կերպ մեղմելու համար, նպատակներն այնքան տարբեր են, որ լարվածությունը չի մարում: Ակնհայտ է, որ Իդլիբի կարգավիճակի շուրջ կողմերը չեն կարողանում գալ համաձայնության, Թուրքիան ցանկանում է Իդլիբը պահպանել՝ որպես զինված ընդդիմության մշտական բազա՝ ազատելով նաև դեէսկալացիոն գոտին կառավարական բանակի ազդեցությունից:


Բնականաբար, գլխավոր վտանգը, որն ունի այս իրավիճակը, ռուս-թուրքական ուղիղ բախումն է, նման իրավիճակներում ես սովորաբար ոչինչ չեմ բացառում հատկապես, երբ լիակատար հաղթանակի համար Կառավարական ուժերին շատ քիչ է մնացել, իսկ զինյալ խմբավորումները չեն ցանկանում էլ ավելի մեծ վնասներ կրել, սակայն ներկայումս Իդլիբի շուրջ սուր բախումները թուրքական-զինյալ ուժերի և կառավարական բանակի միջև շարունակվում են: Երկուշաբթի օրվանից զինյալ ուժերը թուրքական զինվորականների և զինտեխնիկայի աջակցությամբ սկսեցին հարձակում Իդլիբում սիրիական բանակի ուղղությամբ, որը ետ մղվեց, սակայն վերջին տեղեկությունն այն է, որ Նեյրաբից կառավարական ուժերը հետ են մղվել: Բայց պայքարը շարունակվում է, և ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Վերջինս չբացառեց ռուս-թուրքական բախումը, որը կարող է ունենալ ազդեցություն ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի կամ բանակցային գործընթացի վրա: Պավել Ֆելգենգաուերը չի բացառում, որ ԼՂ հակամարտությունը՝ թե բանակցային գործընթացը, թե գոտում տիրող իրավիճակը, տուժեն Ռուսաստանի և Թուրքիայի կամ ավելի մեծ երկրների առճակատման պատճառով:

«Նման դրվագներ մշտապես եղել են և կարող են լինել, ես այդ մասին շատ եմ խոսել: ԼՂ հակամարտության գոտում վերջին լարվածությունը եղել է ռուս-թուրքական հարաբերությունների սրման փուլում: Բայց նշեմ նաև, որ լարման շատ ավելի սուր փուլեր են եղել, որոնք շրջանցել են Ղարաբաղյան հակամարտությունը»,- նշեց Ֆելգենգաուերը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացից՝ Ֆելգենգաուերը, որպես դրական հանգամանք, նշեց այն, որ կողմերը հանդիպում են թե նախարարների, թե ղեկավարների մակարդակով: «Սակայն որևէ տեղաշարժ, կարգավորման հեռանկար չեմ տեսնում, քանի որ կողմերի դիրքորոշումները հակասում են իրար, և դա հաստատվեց նաև վերջին հանրային քննարկման ընթացքում: Կարծում եմ՝ լուծումը ենթադրում է գիտակցում, որ հարկավոր են զիջումներ, սակայն ենթադրվող զիջումները յուրաքանչյուր կողմից չափազանց արժեքավոր են կողմերի համար, ուստի, կարծում եմ, կողմերը պետք է շարունակեն շփումները՝ թույլ չտալու համար շփման գծում իրավիճակի լարում տարատեսակ միջոցառումներով»,- ասաց Ֆելգենգաուերը: