Արա Վարդանյանի գործով Վերաքննիչը մերժել է դատախազի բողոքը. Նրանք դեռ կան՝ կարող դատավորները. Պաշտպան
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի այսօր որոշեց ուժի մեջ թողնել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Նրանք դեռ կան... կարող դատավորները»,-հավելել է նա: