Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ

Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումըԼաշա Տալախաձեն Վարազդատ Լալայանի և Գոռ Մինասյանի հետ այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԻտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով
Հայաստան

Մեր դաշնակից վիճակագրությունը կամ ինչպես հասնել եւ անցնել Ադրբեջանին

Եթե մարդկությանը հայտնի է, թե ո՞վ է վիճակագրության հիմնադիրը, ապա նրա արձանը պետք է դնեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքի ամենակենտրոնում: Իսկապես, եթե չլիներ վիճակագրությունը, ապա հայաստանցիներն այդպես էլ չէին իմանա, թե որքան լավ են ապրում, եւ որքան են առաջ անցել Վրաստանից, եւ որքան են առաջ անցնելու Ադրբեջանից:

Խորհրդային տարիներին էլ մենք սովորում էինք, որ մեկ քառակուսի կիլոմետր տարածքին ընկնող երկաթուղագծի հաշվով մենք Եվրասիայում երկրորդն ենք՝ զիջելով միայն Լյուքսեմբուրգին:

Այն ժամանակ գոնե գիտեինք, որ թվերը ճիշտ են, իրականությանը համապատասխանում են, բայց նաեւ գիտեինք, որ եթե Լյուքսեմբուրգի երկաթուղագծերով լյուքսեմբուրգցիները տեղաշարժվում էին բարձրչակարգ գնացքներով, ապա մեզ մոտ՝ ոչ: 

Հիմա շարքային հայաստանցին որտեղից իմանա, թե Վրաստանից որքան առաջ ենք ընկել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվին, կամ իրո՞ք առաջ ենք ընկել: Նրանք, ովքեր դեռ հինաում են Նիկոլ Փաշինյանով, ոգեւորվելու են եւ քայլելու են կոմունիզմ կերտող մարդու հայացքով, իսկ ովքեր, մեղմ ասած՝ հիացած չեն՝ չեն հավատալու:

Իսկ մասնագետներին այսօր Հայաստանում չեն լսում: Եթե լսեին, ապա առաջինը դա կաներ հենց Փաշինյանը եւ ձեռնպահ կմնար նման հրապարակումից, նման հայտարարությունից, քանի որ իրականությունը բոլորովին այլ է:

Իհարկե, եթե այս հրապարակումները նպատակ ունեն բացառապես ուրախացնել եւ ոգեւորել հանրության որոշակի շերտերի, որ նրանք շատ չտխրեն, թե ինչու կենսաթոշակները խոստացածի համաձայն բարձրացան ոչ թե տասը, այլ շատ ավելի քիչ տոկոսով, այլ հարց է եւ կարելի է հասկանալ:

Իսկ եթե հարցին մոտենանք մասնագիտորեն, ապա իրականությունն այն է, որ այսօր ՀՆԱ-ն հաշվել պարզապես հնարավոր չէր, քանի որ Համաշխարհային բանկը թվերը դեռ չի հրապարակել: 

Իհարկե, Ադրբեջանից եւ Վրաստանից ՀՆԱ-ով անցնելն այնքան էլ մեծ խնդիր չէ եւ ֆանտաստիկայի ոլորտից չէ, պարզապես դրա համար հայաստանյան տնտեսությունը պետք է շնչի եւ ապրի իրական, ոչ թե վիճակագրական թվերով: Դրա համար պետք է, որ Հայաստանում մթնոլորտն այնպիսին լինի, որ ներդրումներ լինեն, որ կապիտալը չփախչի Հայաստանից: Եւ ամենակարեւորը, չպետք է ոգեւորվել եւ հիմք ընդունել ավտոմեքենաների վաճառքից ստացվող ժամանակավոր եկամուտներից, որոնք այս տարի եւ այսհուհետ այլեւս չեն լինելու:

Ժամանակին մենք ՀՆԱ-ով առաջ ենք եղել եւ Ադրբեջանից եւ Վրաստանից: Դա այն ժամանակներն էին, երբ Հայաստանի տնտեսությունը վերականգնվում էր պատերազմից հետո, իսկ հետո Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում երկնիշ իրական տնտեսական աճ էր ապահովում: Հենց երկիրորդ նախագահի նախագահության շրջանում էր, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում ձգտում էին հասնել Հայաստանին եւ որպես օրինակ բերում էին Հայաստանի առաջընթացը:

Ի դեպ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով (4212 դոլար) Հայաստանը 2018-ին հետ էր մնում Վրաստանից էլ (4717 դոլար), Ադրբեջանից էլ (4721 դոլար)։ Մեկ հետաքրքիր դիտարկում, որն արել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. 2017-ին (մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը) Հայաստանը ՀՆԱ-ով Ադրբեջանից հետ էր ոչ թե 12,5, այլ ընդամենը 5.9%-ով: 

Վարդան Մխիթարյան

Top-News.am