Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը Վրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին ԱՄՆ փոխնախագահ․ Խաղաղ համաձայնագրի պայմաններից դժգոհ կլինեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան Մեր պահանջները Հայաստանի տարածքով միջանցքի հարցում կատարված են. Իրանի նախագահ Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգումՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետԱՄՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Եվրոպայի հետ՝ նախքան Թրամփ-Պուտին հանդիպումըԶինծառայող է հանկարծամահ եղելԻրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանըՌուս պատգամավորն առաջարկել է արգելել Ադրբեջանի ապրանքների ներմուծումըՄեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներԵվրոպայի որ երկրներում են ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձերըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն օգոստոսի 15-ին էՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքներըՕվալաձև աշխատասենյակի փետրվարյան հայտնի սկանդալը կարող է կրկնվել․ ABC NewsԽմելու ջրի որակի կասկածների դեպքում զանգահարեք թեժ գիծԱՄՆ Գաղտնի ծառայությունը անշարժ գույք է վարձակալել Ալյասկայում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջՀայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելԵվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համարԱլիևը 2 միլիոն դոլար է հատկացրել ՈւկրաինայինԱրաղչի․ Հայաստանով միջանցքի հարցն ամբողջովին հանված է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է Այսօր սկսվում է Սբ․ Աստվածածնի շաբաթապահքը ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներըԹուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայում այսօր կքննարկվեն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններըԵս սովոր եմ տարբեր երկրների կառավարությունների ճնշմանը․ Ռոբերտ ԱմստերդամՎրաստանի հինգերորդ նախագահը դիմել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին
Հայաստան

Վեճ Անանյանի ու Ջանջուղազյանի միջև․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք»

Կառավարության այսօրվա նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի 2020-2024 թվակաների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը։ Անանյանի ներկայացրած հարցը, սակայն, կեսից վերածվեց բուն բանավեճի կառավարության անդամների միջև։ Մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ այն, ինչ ծրագրով հայտարարել են, պետք է պահպանվի բոլոր դեպքերում, և առաջարկեց այս ռազմավարությունն առկախենք այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չկան, թե ինչպես պետք է իրականացվեն, և անեն, թե ինչ ներդաշնակեցման խնդիր են լուծում։

«Որովհետև, եթե մենք էսպես զուգահեռ ռազմավարություններ ընդունենք, և դրանք ներդաշնակեցված չլինեն, պարզ չի լինի, թե որ ուղղությամբ են ընդհանրապես ընթանում փոփոխությունները»,-ասաց Ջանջուղազյանը։

Վարչապետն էլ նկատեց՝ որ հնարավոր չէ միանգամից այնպիսի ռազմավարություներ ընդունեն, որ հարյուր տոկոսով իրար ներդաշնակվեն։ Ուստի առաջարկեց մի անգամ փորձել ներդաշնակեցնել, հետո տեսնել, որտեղ լավ չեն համընկնում իրար, հետո սկսեն կարգաբերման, «թյունինգի» գործընթացը։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ իրենք հատուկ դեմ են եղել օրակարգի 64-րդ հարցով նախատեսված պետբյուջեից գումարների հատկացմանը, և եթե պետք է մանրամասնել՝ ինչու է դեմ։ Իսկ 64-րդ հարցով, որը չզեկուցվող է, և, որքանով հասկացանք, առաջարկվում էր գումար հատկացնել Գյումրու ավտոմաքսատան կամ արտաքին տնտեսական գործունեության՝ ԱՏԳ-ի կառուցման աշխատանքների համար։

Վարչապետն այս թեմայով էլ նախ հիշեցրեց, որ իրենք ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու պարտավորություն են ստանձնել, և մտածել են, որ դրանով կնպաստեն, որ որոշակի ֆինանսական հոսքեր հոսեն Գյումրիով։ Ըստ վարչապետի՝ ավտոմաքսատան և, առհասարակ, ԱՏԳ-ի կառուցման նպատակն այն է, որ քաղաքացին որևէ ապրանք արտահանելիս կամ ներմուծելիս մի տեղանքում իր բոլոր գործերն անի։

Ջանջուղազյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին այս ծրագրի իրականացման գնահատականը տրվել է 2.2մլրդ դրամ, հիմա նույն նպատակի համար փորձում են հատկացնել արդեն 6.2 մլրդ դրամ։ Ուստի առաջարկեց աառջնորդվել եղած կարգավորումներով, որովհետև իրենք չեն կարող մտնել մի պարտավորության տակ, որը իրենց հայտնի չի, թե ինչի է վերջում վերածվելու։

Ուստի առաջարկեց նախ գնահատել, թե մենք ինչ կարիք ենք ձևավորում, թե ինչ տեսակի կառույցի կարիք ունենք՝ ինչ սպասարկման ծավալով։

«Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգն առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված նեդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց և որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց»,-ասաց Ջանջուղազյանը։

Անանյանը, սակայն, համաձայն չէր Ջանջուղազյանի ասածներից ոչ մեկի հետ ՝ թեպետ ընդունում է, որ կան ռացիոնալ մտքեր նրա խոսքում։ Ու սկսեց բերել հակափաստարկներ։

«Մենք կառուցել ենք 6 հեկտարի վրա, բայց մենք ունենալու ենք 21 հեկտարի վրա էդ ԱՏԳ-ն, պարոն վարչապետ․․․ ու եթե չշարունակենք կառուցելը, մենք կունենանք կիսատ մի կառույց, որը հետո պակաս շահագործման արդյունքւոմ կարող է պիտանի չլինել»,-փորձեց իր ԱՏԳ-ի կառուցման անհրաժեշտությունը հիմնավորել Անանյանը։

Ջանջուղազյանը տեղից ռեպլիկ բաց թողեց, որին Անանյանն արձագանքեց բավականին կոշտ ոճով ու խիստ հայացքով․ «Միգուցե ես խոսե՞մ պարոն վարչապետի հետ»։

Այստեղ վարչապետն էլ սկսեց կասկածել Անանյանի առաջարկածի իրավացիության մեջ՝ նկատելով, որ 2.2 միլիարդն ուրիշ է, որը արդեն տվել են, 6.2 միլիարդն ուրիշ է։ Ապա ասաց այն, ինչ Ջանջուղազյանի ասածի տրամաբանության մեջ էր, որ պետք էր նախ հասկանալ՝ ինչ ծավալով պետք է կառուցեն ԱՏԳ-ն, ինչ ձևի շենք պետք է լինի, ինչ պետք է արժենա այդ շենքը։

Եվ եթե նույնիսկ հետո խնդիրներ են առաջացել, ու ծախսը մի քիչ ավելացել է, դա, միևնույն է, ուրիշ բան է, 6.2 միլիարդն ուրիշ բան է։ Ուստի առաջարկեց մինչև իր կողմից վերջնական ստորագրելը նորից քննարկեն, որպեսզի հասկանան, քանի որ պարզ չի՝ ինչու են այս ամենը անում։

Այստեղ նորից արձագանքեց Ջանջուղազյանը՝ նկատելով, որ այս կարիքի ձևակերպողը, ենթադրաբար, ՊԵԿ-ը չի, այլ այդ կարիքը պետք է որ մեր տնտեսությունից ծնվեր

«Եվ եթե էկոնոմիկայի նախարարությունը չի ձևակերպել էս կարիքը, ստացվում է, որ ինքնաշխատ կյանքով ապրող հաստատության մասին է խոսքը, և հաստատությունն ինքն է որոշում իր կարիքները»,-ասաց Ջանջուղազյանը՝ նշելով, որ մենք հիմա,փաստորեն, չհիմնավորված պարտավորություններ ենք ստանձնում։ Ուստի առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով այս նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չի, թե ինչ կարիք են բավարարում և ինչու են երկու անգամից ավել ծախսում։

Սա դուր չեկավ Անանյանին, որը տեղից վրոդվված ռեպլիկ բաց թողեց, թե «այ տենց պահպանողական գնացել եք առաջ»։ Վարչապետը հորդորեց Անանյանին չվրդովվել։

Ջանջուղազյանն էլ արձագանքեց՝ իր հերթին վրդովվելով․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը մենք ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, պարոն Անանյան։ Դա կստացվի, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։