Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Պատմական օր է լինելու. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին

Շանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ ԶատուլինՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակԱբբասը հայտարարել է, որ բոլոր մակարդակներում ջանքեր կգործադրի Իսրայելին կանգնեցնելու համարԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԳազան առաջին անգամ ամբողջությամբ կօկուպացվիՍպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ. Telegram ալիքԵրևանում «BMW»-ն բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվելՕրբանը կոչ է արել առաջատար եվրոպական երկրներին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետՌուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության․ ԳալուզինԻսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքի գրավման մասին ծրագիրըԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից
Հայաստան

2020 թ. բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 մլն դրամով ավել գումար է հատկացվում նոր հիմնարկին

 

Երևանի 2020 թվականի բյուջեով «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում նոր հիմնարկին. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար ԱՆի խաչատրյանը:

««Սանիթեքին» տարեկան տալիս էին մոտ 5 մլրդ 200 մլն դրամ, հիմա նոր հիմնարկին էլ տալիս ենք նույն չափը, բայց այստեղ կա խնդիր, «Սանիթեքը» ծառայության արժեքի 20 տոկոս հարկ էր վճարում, իսկ նոր հիմնարկն այդ հարկը չի վճարում: Այսինքն՝ մոտ 600 մլն-ով ավել է իր գումարը «Սանիթեքից» կազմում»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ այստեղ վտանգ կա: «Եթե հիշում եք՝ «Սանիթեքն» ասում էր, որ իր գումարը չի բավարարում և այո, այստեղ վտանգ կա, և այս պահին ինձ թվում է՝ դրա ժամանակը չէր, ավելի քիչ գումար պետք է հատկացվեր: Հիմա նոր հիմնարկը «Սանիթեքի» առնվազն առաջին տարվա չափ աշխատանք պետք է իրականացներ, մանավանդ 600 մլն-ով ավել գումար: Մենք աղբաման դատարկելով՝ ասում ենք, թե աղբահանություն ենք իրականացնում, բայց ո´չ բունկերներն են լիարժեք դատարկվում, ո´չ էլ սանմաքրման աշխատանքներ կան, նորից կրկնում եմ՝ 600 մլն «Սանիթեքից» ավել գումար ծախսելով»,- նշեց նա:

Ըստ Խաչատրյանի՝ 1 մլրդ 130 մլն էլ առանձին աղբի մեքենաներ ձեռք բերելու և այլ ծախսերի համար է հատկացվել նոր հիմնարկին, իսկ «Սանիթեքին» դա չէր տրամադրվում: «Իսկ «Սանիթեքը այդ 5 մլրդ-ով նաև իր աղբի մեքենաներն էր գնում, մնացած տեխնիկական հարցերն էր լուծում, մենք առանձին նրան գումար չէինք տալիս, իսկ այստեղ 1 մլրդ 130 մլն-ի չափով էլ առանձին գումար ենք տալիս»,- պարզաբանեց նա:

Անի Խաչատրյանը շեշտեց, որ պետք է նոր հիմնարկից պահանջել, որ շատ ավելի լավ աշխատի, համապատասխան արդյունքներ գրանցի՝ տված գումարին համարժեք:

Անդրադառնալով քաղաքապետարանի հնգամյա զարգացման ծրագրին՝ Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ գեթ մեկ վերելակ փոխելու մասին խոսք անգամ չկա այդ ծրագրում: «Փոքր շինթույլտվությունների՝ 200-500 քմ, տուրքերն են բարձրանում, 70 հազար դրամը դառնում է 105 հազար դրամ, իսկ 150 հազարը դրամը՝ 200 հազար դրամ. այսինքն՝ տուրքերը բարձրանում են»,-նշեց նա:

«Լույս» խմբակցության քարտուղարը նշեց՝ ոչ մի ստորգետնյա, վերգետնյա անցումի մասին զարգացման ծրագրում խոսք չկա: «Մետրոյի, ճոպանուղու համար գրված է՝ սկիզբը 2019 թվականին, իսկ ավարտը կախված է ներդրումից. այսինքն՝ ներդրող կհայտնվի՝ կանեն, չի հայտնվի՝ չեն անի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք զարգացման ծրագրում խոսք կա տրանսպորտային ցանցի վերաբերյալ, Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային ցանցով պետք է 348 կանգառասրահ վերանորոգվի, 2019-ին 130 կանգառ է նախատեսվում նորոգել:

«Տրանսպորտի նոր ցանցով նախատեսված էր, որ կանգառների տեղերը պետք է փոխվեին, հարմարեցվեր տրանսպորտի նոր ցանցին, բայց այստեղ գրված է, որ 130 կանգառ է կահավորվելու: Ողջունելի էր միայն այն, որ գրված էր 100 տրոլեյբուս պետք է բերվի 20-21 թվականներին: Բայց դա էլ դեռ չի արվել, միայն խոսվում է դեռ»,- հայտնեց նա:

Ըստ Անի Խաչատրյանի՝ Կոնդ թաղամասի վերաբերյալ հնգամյա ծրագրում միայն խոսք կա ուսումնասիրության ու հանձնաժողով ստեղծելու մասին, և ոչ մի լուծում չի առաջարկվում, այլ միայն ուսումնասիրություն: «Այսինքն՝ ամբողջ ծրագիրն է այդպես, ոչ մի հստակ բան չկա»,- նշեց նա:

Անի Խաչատրյանի խոսքով՝ ամենաաբսուրդայինն այն է, որ մեկ տարվա ընթացքում կան թերի ծախսեր: «Թերակատարումներ կան. երբ քաղաքում չկար քաղաքապետ, քաղաքային իշխանություն, այդ ընթացքում նորմալ էր, որ թերծախսեր լինեին, որովհետև աշխատանքներ չէին իրականացվում, և բյուջեում ավելցուկ էր եղել, որով էլ ձեռք բերվեցին աղբատար մեքենաները: Բայց այս տարի ավելի շատ թերծախսեր կան, թե կանաչապատման, թե մնացած մասերով թերծախսեր կան: Երբ կատարողականը կլինի, այդ ժամանակ կարող ենք ասել, թե ինչի վրա է եղել թերծախսերը: Մեր քաղաքում դա աբսուրդային է, որովհետև մենք այնքան ծախսեր ունենք կանաչապատման և մնացած ոլորտներում»,- ասաց նա և նշեց, որ այս ամենի վերաբերյալ իրենք առաջարկներ ունեն, առաջիկայում դրանք կներկայացնեն և կհրապարակեն: