Թուրքիան ստիպված կլինի փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն չաջակցի Անկարային․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի փախստականների համար բացել դռները դեպի Եվրոպա, եթե ԵՄ-ն չօգնի Թուրքիային նրանց տեղաբաշխման հարցում։
«Անկախ նրանից օգնություն կստանանք մենք, թե ոչ, կշարունակենք օգնել հյուրերին, որոնք ներկա պահին մեզ մոտ են գտվում։ Սակայն եթե մեզ մոտ դա չստացվի, մենք ստիպված կլինենք բացել դռները»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է թուրք առաջնորդը։
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմարշավ սկսելու մասին, իսկ հոկտեմբերի 17-ին հրադադար էր հայտարարվել։ Ավելի ուշ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել համատեղ հերթապահություն իրականացնել թուրք-սիրիական սահմանից 30 կմ երկարությամբ ձգվող շրջաններում մինչև Կամիշլի քաղաքը։