Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
Այս թեմայով
- Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
- Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Հարիրին նշել է, որ իր հրաժարականով ինքը կատարում է ցուցարարների պահանջը:
Հոկտեմբերի 24-ին Սաադ Հարիրին իր հեռուստատեսային ելույթում հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ և քննարկել իրավիճակի լուծման տարբերակները:
Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում: