Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում. Խամենեի
Այս թեմայով
- Բախումներ Բեյրութում. Պահանջում են կառավարության հրաժարականը
- Լիբանանի բնակիչները, անտեսելով կորոնավիրուսի վտանգը, ցույցեր են կազմակերպել՝ բողոքելով երկրի տնտեսական վատ վիճակից (լուսանկարներ)
- Պոմպեոն Լիբանանին կոչ է արել «շտապ ձեւավորել նոր կառավարություն»
- Բեյրութի կենտրոնում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին
Լիբանանի եւ Իրաքի ժողովուրդները խելամիտ պահանջներ են ներկայացնում, սակայն կարեւոր է, որպեսզի դրանք իրականացվեն այդ երկրների օրենքների շրջանակում: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին:
Խոսելով Իրաքում եւ Լիբանանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին, Խամենեին նշել է, որ ամենամեծ վնասը, որը թշնամիները կարող են հասցնել երկրին, անվտանգությունից զրկելն է: Նա Իրաքում եւ Լիբանանում շահագրգիռ կողմերին կոչ է արել վերջ դնել անկայունությանն ու անկարգություններին, որոնք «ստեղծել են ԱՄՆ-ը, սիոնիստական ռեժիմը, արեւմտյան մի շարք երկրներ»: «Մարդիկ որոշակի պահանջներ ունեն, սակայն նրանք պետք է իմանան, որ իրենց պահանջները կարող են իրականացվել միայն իրենց երկրների օրենքների շրջանակում, այլապես իրավիճակը շտկել չի հաջողվի»: