Ինդոնեզիայում «երկնքից կախված» ճոճանակները դարձել են զբոսաշրջիկների սիրելի վայրը (լուսանկարներ)
Ճոճանակներ բոլորն են սիրում, նույնիսկ մեծահասակները, սակայն Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող կախովի ճոճանակները գերազանցում են ճոճանակների վերաբերյալ բոլոր պատկերացումները, գրում է Luxury Launches-ը:
Puncak Mustika Manik տեսարժան վայրն առաջարկում է «երկնքից կախված» ճոճանակ, որտեղ կարելի է մի գավաթ թեյ կամ սուրճ ըմպել և հիանալ ջունգլիների տեսարանով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սա հիանալի վայր է կախարդական և անմոռանալի հիշողությունների և ուշագրավ լուսանկարներ ունենալու համար:
Հաղորդվում է, որ կախարդական վայրը գտնվում է Մալայան արշիպելագի Ճավա կղզու արևմուտքում, ուր Ջակարտայից հասնելու համար կպահանջվի ընդամենը երեք ժամ:
View this post on Instagram