Թրամփի ավտոշարասյան 3 ոստիկաններ տուժել են ՃՏՊ-ի հետևանքով
ԱՄՆ Լուիզիանա նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղեկցող շարասյան 3 մոտոցիկլիստ ոստիկաններ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայության աղբյուրին։
Նախագահի փոխադրամիջոցը չի վնասվել, սակայն մի քանի ոստիկաններ, ովքեր եղել են շարասյան մաս, վթարի մասնակից են դարձել։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը, չի հստակեցվում։ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Նշվում է, որ Լուիզիանայում ծրագրված է Թրամփի ելույթը կողմնակիցների առջև։