Տրիպոլին հրթիռակոծվել է․ կան զոհեր
Տրիպոլին ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է առնվազն 2, տուժել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբիական մայրաքաղաքի արտակարգ ծառայություններին։ Այլ աղբյուրների տեղեկություններով՝ զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։
Հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրում են մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերին։ Լիբիական ազգային բանակում հերքում են մասնակցությունը միջադեպին և հայտարարում Տրիպոլիում գործող խմբավորումների կողմից հրահրվող սադրանքների մասին։
Իրավիճակը Լիբիայում կտրուկ սրվել է ապրիլի 4-ին՝ Տրիպոլին «ահաբեկիչներից ազատելու» համար գրոհ սկսելու Հաֆթարի որոշումից հետո։