Տրիպոլիի միակ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի միակ` Միտիգա օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ավիահարվածներից հետո: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին:
Ըստ նախնական տվյալների՝ օդանավակայանը գնդակոծել է լիբիական ազգային բանակի ավիացիան: Ազգային բանակն այժմ ղեկավարում է Խալիֆ Հաֆթարը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը կոչ էր արել Հաֆթարին դադարեցնել հարձակումը մայրաքաղաքի վրա: Լիբիայում հակամարտում են ազգային բանակն ու ազգային համաձայնության կառավարության ուժերը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:
Ապրիլի 4 -ին Հաֆթարը հայտարարել էր մայրաքաղի վրա արշավանք սկսելու մասին, իսկ ապրիլի 7-ին Լիբիայի կառավարամետ ուժերը հայտարարեցին Հաֆթարի դեմ գործողությունների մեկնարկի մասին: