Նեթանյահուն եւ նրա հիմնական մրցակիցը հայտարարել են Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ նրա հիմնական մրցակից Բինի Հանցը հայտարարել են երկրի խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակի եւ նոր կառավարություն ստեղծելու հավակնությունների մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է իր կողմից ղեկավարվող աջ ճամբարի հաղթանակի եւ առաջիկա ժամերին իշխող կոալիցիա ձեւավորելու մասին։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ հրապարակվել են ընտրատեղամասերից դուրս եկողների հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը աննշան հետ է մնում «Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից, սակայն նոր Կնեսեթի պատգամավորների աջակցությունը ստանալու լավագույն հնարավորություններն ունի։
Հանցը նույնպես հայտարարել է իր հաղթանակի մասին։ «Մենք հաղթել ենք։ Իսրայելի ժողովուրդն ասել է իր խոսքը։ Այս ընտրություններում կա ակնհայտ հաղթող եւ ակնհայտ պարտվող»,- ասվում է նրա հայտարարության մեջ։ «Կախոլ-Լավան»-ի առաջնորդը հավելել է, որ նոր կաբինետի ստեղծումը պետք է վերապահվի հաղթողին։