Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեց Ֆրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Հրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստը Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն ուրբաթ կլինեն այստեղ՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը Պատմական օր է լինելու. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին

Շանսեր կան․ Թրամփը՝ Զելենսկուն և Պուտինին (տեսանյութ)Իշխանությունները որոշել են ներս չթողնել ամերիկացի փաստաբանինՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաները պլանավորում են հանդիպել Մեծ ԲրիտանիայումԲանաձեւը, որի շուրջ Վաշինգտոնում եկանք համաձայնության, առաջարկել ենք նաեւ ՌԴ-ին, բայց չհաջողեցՊուտինը նշել է պատերամզը դադարեցնելու իր պայմանըԻնչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում․ ՓաշինյանԱնվիճելի է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար․ Իրանի ԱԳՆՖրանսիան կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԹրամփ. Զելենսկին պետք է պատրաստ լինի ինչ-որ բան ստորագրելԱդրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱյս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ ՓաշինյանՏոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանելԳերիների հարցը բարձրացվել է բարձրագույն մակարդակում. ՓաշինյանՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է․ Արմեն ԳրիգորյանԹուրքիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան ստորագրված հռչակագիրըՍյունիքի մարզը վարձով տալու մասին խոսք լինել չի կարող. ՓաշինյանԽոշոր հրդեհ Նուբարաշենի աղբավայրումՀրապարակվել է Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված հռչակագրի տեքստըԹրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի էՆախարարը կաթված է ստացել ուղիղ եթերում (տեսանյութ)Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ  վարույթ է հարուցվելԲրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվելՉեխիայում որսացել են ռեկորդային երկարությամբ լոքոՈ՞րն է համարվում աշխարհի ամենամեծ հրաբուխըԼուկաշենկոն պատրաստ է կազմակերպել Պուտինի, Թրամփի և Զելենսկու հետ եռակողմ բանակցություններ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՎանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանըԼուկաշենկոն մտադիր է հեռանալ նախագահի պաշտոնիցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցԵթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլԳեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբանՀակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է Վարդան Հարությունյանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք (տեսանյութ)Օգտագործելով Փաշինյանին՝ Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ է ճեղքելու դեպի Ադրբեջան, Կասպից և Միջին Ասիա․ ԶատուլինՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավազորության տակԱբբասը հայտարարել է, որ բոլոր մակարդակներում ջանքեր կգործադրի Իսրայելին կանգնեցնելու համարԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԳազան առաջին անգամ ամբողջությամբ կօկուպացվիՍպիտակ Տան ազդարար. Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումը ստվեր է գցում Փաշինյանի` Վաշինգտոն այցի վրա«Բացառվում է, որ դիվերսիա մտներ Ազատ գյուղ». Ազատի կացարանի հրդեհի գործով վկաԱդրբեջանը տարհանել է իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ. Telegram ալիքԵրևանում «BMW»-ն բախվել է «Մաժոր» խանութի ցուցափեղկին և կողաշրջվելՕրբանը կոչ է արել առաջատար եվրոպական երկրներին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետՌուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության․ ԳալուզինԻսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքի գրավման մասին ծրագիրըԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ գործողությունները կախված կլինեն Պուտինից
Վերլուծական

Հայկ Մարությանը հիացած է նաեւ կարմիր գծերով

Հայկ Մարությանը, որը լայն շրջանակներին ավելի հայտնի է Կարգին Հայկո անունով, կարծես թե, հասկացնում է, որ քաղաքային նախկին իշխանությունները ճիշտ են աշխատել:

Նա լրագրողների հետ զրույցում հերթական «գլուխգործոց» հայտարարությամբ է հանդես եկել․ «․․․Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկպարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում։Մենք ենք որոշողը, ուզում եք, գույքահարկերն էլ հանենք և չկարողանանք աղբահանություն, տրանսպորտ ապահովենք եւ այլն»։

Փաստորեն, ըստ նորաթուխ եւ հեղափոխական քաղաքապետի տրամաբանության, նախկին իշխանությունները ճիշտ են աշխատել՝ սահմանելով տարատեսակ հարկեր և տուգանքներ։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Հայկոն դուրս եկավ փողոց, ինչի՞ դեմ էր նա պայքարում։ Առհասարակ, ինչի՞ համար էր այս հեղափոխությունը, եթե նախկին իշխանություններն ամեն ինչ ճիշտ են արել։

Կարծում ենք՝ առնվազն անբարոյականություն է փողոցային հարթակներից մի բան խոսել, իսկ իշխանության ղեկը վերցնելուն պես՝ բոլորովին այլ բան պնդել, ընդ որում՝ նախկին իշխանությունների մոտեցումներից ոչնչով չտարբերվող։

Առաջարկում ենք այդքան միօրինակ չգտնվել և գոնե մի փոքր տարբերվել նախկին իշխանությունների որդեգրած գծից։ Ի վերջո, մարդիկ հավատում են, որ հեղափոխություն է տեղի ունեցել, չի՛ կարելի այդքան դաժանորեն հուսախաբ անել։ Ինչպե՞ս տարբերվել։ Դե օրինակ՝ կարող են «կարմիր գծերի» հարկը մի քանի անգամ բարձրացնել և դրանով միանգամից լուծել բոլոր մանկապարտեզների վերանորոգման հարցը։ Կարող են ավելի կրեատիվ գտնվել ու սահմանել, ասենք, «մանկապարտեզի հարկ», որպեսզի վճարեն ոչ միայն վարորդները, այլև Երևանի՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ։

Իսկ եթե կրեատիվի ժամանակ չկա, պարզապես կարող են գումար հավաքել․ այո՛, բաց ու պարզ հայտարարել, որ գումար չունեն, իսկ մանկապարտեզները այնքա՜ն կարիք ունեն վերանորոգման․․․Վստահ ենք՝ միանգամից մի կլորիկ գումար կհավաքվի, ինչպես դա եղավ «Իմ քայլի» նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Հումորը մի կողմ։ Չնայած հիմա, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն է Երեւանի մասին դժշվար է առանց հումոր խոսել: Իրականում այստեղ կա նաև հարցի երկրորդ, շատ ավելի ողբերգական հատվածը։ Նորընտիր քաղաքապետի վերը նշված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան կնիք, որ Երևանի կառավարման մեջ այդպես էլ ոչինչ չի փոխվելու, և այդքա՜ն գեղեցիկ մատուցմամբ՝ մաքրելու, փոխելու, վերանորոգելու վերաբերյալ այն յոթ խոստումները չեն իրագործվելու։

Երևանցիներիս կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի որ 80 տոկոս քվեով ընտրված այս իշխանությունները չեն էլ գիտակցում, որ տուգանքների հաշվին քաղաք չեն զարգացնում։ Քաղաքը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականության և ներդրումների հաշվին։

Հնարավոր չէ «չիպոլինոյական» հարկային քաղաքականության տարատեսակ մեխանիզմներ գործի դնելով՝ ինչ-որ զարգացում ունենալ։ Ինչպես հնարավոր չէ ծնողների վարձավճարների հաշվին մանկապարտեզ վերանորոգել, այնպես էլ հնարավոր չէ դա անել վարորդներից գումարներ շորթելու հաշվին (հատկապես եթե փոխարենը ոչ մի ծառայություն չես մատուցում նրան)։

Ի վերջո, եթե այս քաղաքային իշխանությունների հույսը «կարմիր գծերով» մանկապարտեզ վերանորոգելն է, ուրեմն լավ կլինի քանի դեռ շուտ է պարզապես հրաժարական ներկայացնեն։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am