Իսրայելը Իրանի հարցով թյուրիմացության մեջ է գցում ԱՄՆ-ին
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի հրապարակած տեղեկությունը «նոր եւ համոզիչ» մանրամասներ է պարունակում «միջուկային զենք» մշակելու Թեհրանի փորձերի մասին, կարծում է Վաշինգթոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Այս փաստերը համապատասխանում են այն ամենին, ինչը վաղուց Միացյալ Նահանգներին հայտնի էր. Իրանն ունի լիարժեք, ընդհատակյա միջուկային ծրագիր, որը նա փորձեց թաքցնել աշխարհից ու սեփական ժողովրդից, սակայն չկարողացավ»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին ընդառաջ պետք է որոշի հարցը՝ Միացյալ Նահանգներն արդյոք դուրս է գալու Իրանի հետ միջազգային միջուկային գործարքից, որը կնքվել է 2015 թվականին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am