Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Այս թեմայով
- ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
- Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
- ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
- Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի հետաքրքրում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Ինձ դա չի հուզում: Ֆրանսիան Իրանին բժշկական նյութե՞ր է ուղարկում, դա ինձ հետաքրքիր չէ»,- ասել է Թրամփը՝ խուսափելով հարցին մանրակրկիտ պատասխանելուց:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Որպես օգնություն ուղարկվող գումարները կկորչեն նրանց կոռումպացված ղեկավարության ձեռքին: Բացի այդ, Իրանն ունի բավականաչափ գումար և ռեսուրսներ՝ պանդեմիայի դեմ պայքարելու համար»,- նշել է Պոմպեոն: