Լեհաստանը 5 մլրդ դոլարի Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր կգնի ԱՄՆ-ից
Այս թեմայով
- Պեսկով․ «Ռուսաստանն անարձագանք չի թողնի Լեհաստանում ամերիկյան զինվորականների հնարավոր տեղակայումը»
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող պաշտոնյա է ձերբակալվել
- Լեհաստանի նախագահը միացել է ԱԱ–2018–ի բոյկոտին
- Լեհաստանը Երկրորդ համաշխարհայի ժամանակ Գերմանիայի գործողություններից ստացած վնասը գնահատել է 850 միլիարդ դոլար
Լեհաստանն ԱՄՆ-ի հետ պայմանագիր է կնքել 4,75 միլիարդ դոլար արժողությամբ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման համար, փոխանցում է AP-ն:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պայմանագիրը «պատմական» է անվանել երկրի եւ նրա զինված ուժերի համար: «Սա մեծ գումար է, սակայն մեր պատմական փորձից մենք նաեւ գիտենք, որ անվտանգությունն անգնահատելի է»,- ասել է Դուդան: Այս գործարքը Լեհաստանի կողմից կնքված ամենախոշոր պայմանագիրն է վերջին 30 տարվա ընթացքում:
Երկրի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Patriot հակահրթիռային համակարգն «աննախադեպ կերպով» կամրապնդի Լեհաստանի եւ տարածաշրջանի անվտանգությունը: