Լեհաստանը Երկրորդ համաշխարհայի ժամանակ Գերմանիայի գործողություններից ստացած վնասը գնահատել է 850 միլիարդ դոլար
Այս թեմայով
- Պեսկով․ «Ռուսաստանն անարձագանք չի թողնի Լեհաստանում ամերիկյան զինվորականների հնարավոր տեղակայումը»
- Լեհաստանը 5 մլրդ դոլարի Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգեր կգնի ԱՄՆ-ից
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող պաշտոնյա է ձերբակալվել
- Լեհաստանի նախագահը միացել է ԱԱ–2018–ի բոյկոտին
Լեհաստանը մտադիր է Գերմանիայից 850 մլրդ դոլար պահանջել որպես ռեպարացիա, հաղորդում է Коммерсант.ру–ն։
Լեհաստանի Սեյմի Փոխհատուցումների հարցերով հանձնաժողովի ղեկավար Արկադիուշ Մուլյարչիկը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի հասցրած վնասը գնահատվում է 850 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է rp.pl պորտալը:
«Մենք խոսում ենք հսկայական, բայց արդարացված գումարների մասին ավերված քաղաքների եւ գյուղերի, տնտեսության եւ արդյունաբերության համար: Մեր երկրի կորցրած ժողովրդագրական ներուժի համար»,- հայտարարել է Մուլյարչիկը՝ նշելով, որ փոխհատուցումների հարցն այդպես էլ չի կարգավորվել:
Միաժամանակ, ըստ պատգամավորի՝ իմաստ չկա, որ Լեհաստանը փոխհատուցում պահանջի Ռուսաստանից, «որովհետեւ նա չի պահպանում միջազգային իրավունքը»:
Նշենք, որ Գերմանիայի կառավարությունը հասկացրել է, որ Լեհաստանին Գերմանիայի փոխհատուցման հարցը վերջնականապես փակված է: