Իտալիայի Լիվորնո քաղաքի նավահանգստում պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել
Իտալիայի Լիվորնո քաղաքի նավահանգստում ցիստերնի պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Corriere Della Sera–ն։
Նշվում է, որ երկու աշխատողները մահացել են տեղում, երրորդը՝ հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցիստերնը պայթել էր լիցքավորման ժամանակ։ Դեպքի վայրի հարակից շրջաններում տարհանում է իրականացվել։