Իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Իտալական Ջենովա քաղաքում օրերս կամրջի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի։ Փրկարարները կամրջի բեկորների տակ հայտնաբերել են ևս մի մարմին, հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը։
Իտալիայում օգոստոսի 18-ը հայտարարվել է ազգային սգո օր։
Կամուրջը, որով անցնում էր A10 ավտոմայրուղին, կառուցվել է 1960-ական թվականներին, մինչդեռ վերակառուցման աշխատանքներն իրագործվել են 2016թ.: Այն անցնում էր գետի, երկաթուղու ու մի շարք շինությունների վրայով:
Հայտնի է, որ փլուզման հետևանքով բազմաթիվ մեքենաներ, տոննաներով պողպատ, բետոնի ահռելի բեկորներ թափվել են գետն ու հարակից հատվածում: