1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հունիսի 2018թ., 00:00
Կատալոնիան խզում է արձանագրային հարաբերությունները Իսպանիայի թագավորական տան հետ Էրդողանը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի համար Թուրքիայում 2 մլն մարդ է դուրս եկել Էրդողանի դեմ ցույցի Գիտնականները պարզել են սուրճի օրական օգտակար չափաբաժինը ԱԱ-2018 Շվեյցարիան հաղթեց սերբերին. E խումբ ԱԱԾ-ն «Գլոբուս» բիզնես կենտրոնում էր (Տեսանյութ) «Ոսկու աշխարհի» աշխատակից ներկայացած կինը սպառնալիքներ հնչեցնելով հարվածել է «Ազատության» խոսափողին ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին (Տեսանյութ) Անկեղծ հայ զինվորը (Լուսանկարներ) Նիգերիան արեց այն, ինչ չկարողացան անել արգենտինացիները Այց ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի ԱԱ-2018․ Բրազիլիան հաղթեց Կոստա Ռիկային Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման մասին կեղծ ապացույցներ ներկայացնելու մեջ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին վարչապետ ընտրվելու կապակցությամբ Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայում Amnesty International-ի ղեկավարը կմնա անազատության մեջ Հայտնի շվեդական երաժշտական փառատոնը չեղարկվել է բռնաբարությունների պատճառով Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան քաղաքական ուժերի, շարժումների նկատմամբ Արգենտինայի երկրպագուները ծեծել են Խորվաթիայի երկրպագուին Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան Աշոտ Բլեյան. «Չի բացառվում, որ սոցցանցերի «լայվերն» էլ մի օր նմանվեն սերիալների» ԵՄ-ի քաղաքացիները կկարողանան Բրիտանիայում մնալ՝ պատասխանելով «երեք պարզ հարցի» Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Նորավանի գյուղապետի յուրացումները Ես հավատում եմ ինձ, ընկերներիս, արդարադատությանը. Մանվել Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին Տիգրան Բարսեղյանի դուբլը VARDA-ն՝ նուրբ կերպարանքով Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ Ադրբեջանը ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան Bell-412 ուղղաթիռներ Աշխարհի գավաթի «կոկային արքա»-ի ընկերուհին. սելֆիի և բիկինիի 25-ամյա սիրահարը (Լուսանկարներ) Շվեդական քաղաքի փողոցները «գրոհել» են ահռելի չափերի առնետները Լուկաշենկոն ընտրեց ոչ Ռուսաստանը. Բելառուսը փորձում է մերձենալ ԵՄ-ի հետ Ստամբուլի նորակառույց օդանավակայանում առաջին վայրէջքը կատարել է Էրդողանի ինքնաթիռը Բեյոնսեի և Ջեյ Զիի դուստրը «պայթեցրել է» համացանցը ծնողների մերկ լուսանկարների հանդեպ արձագանքով Россия 24-ի անդրադարձը Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված խուզարկություններին (տեսանյութ) ԱՄՆ սենատորները երկրորդ անգամ արգելափակեցին F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը ԸՕ-ի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են Առաջիկայում աղմ­կահարույց բացահայտումներ կլինեն օֆշորային գործերով Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել Բողոքի ակցիա «Ոսկու աշխարհի» մոտ. պահանջում են իջեցնել վարձավճարները. (ուղիղ միացում) Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին այսօր կհրապարակվի Ստամբուլում հրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ) Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել «Ամուսինս քաղհալածյալ չէ». Նաղդալյանին զրկել են արտոնությունից Կոնջորյանն ու 21 միլիոնի փոխառությունները ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել Ջանջուղազյանը կարող է հանգիստ քնել, իսկ Փաշինյա՞նը ՔՊ-ական նախարարը 12 միլիոնից ավելի փոխառություններ ունի Նոր «մանվելներ» ու «պիպոներ». Էջմիածնում բեսպրիդել է Ծանր խոսակցություն. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը, Մարուքյանն ու Սարգսյանը Կոնֆլիկտ՝ գեներալի Մանվելի ընտանիքում. որդիները Նազիկին են մեղադրում Փաշինյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ԵԿՄ գրասենյակում թեժ վեճ է ծավալվել. բանը ձեռնամարտի չի հասել ընկերների շնորհիվ Կանադացի մագնատի որդին դաժանորեն սպանել է իր սիրեցյալին ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի Ամբողջ աշխարհը ծիծաղում է Մեսսիի եւ Սամպաոլիի վրա Զիդանի որդին կհեռանա Ռեալից «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ) ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (տեսանյութ) ԱԱ-2018․ Ֆրանսիան նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ) «ՀԻՍՏՈՋԵՆ» Հայ-գերմանական գիտակագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց Եկատերենբուրգցի աղջիկները ֆրանսիացի ֆուտբոլասերներից սեքս են պահանջել Կվերացվեն դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները «Ալոն» և «Մասիվցի Անդիկը» ձերբակալվել են Մանվել Գրիգորյանին «փուռը տալու» գործընթացին ակտիվորեն մասնակցում են ԵԿՄ-ականները Հյուսիսային եւ Հարավային Կորեաներն այլեւս թշնամիներ չեն Դանիան եւ Ավստրալիան մեկական գոլ փոխանակեցին Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանության ծախսերը
Հարցում

30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ

Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Դա հզոր և համազգային շարժում էր: Դա նաև անարյուն հեղափոխության դասական օրինակ էր:

Շարժումն այդ սկիզբ առնելով որպես բնապահպանական՝ այնուհետև փոխակերպվեց Ղարաբաղյանի ու անկախականի: Սկզբում շատ էր միամտությունն ու պարզունակությունը, ես կասեի՝ մանկական ռոմանտիզմը: Հետո եկավ դաժան իրականության, սառը հաշվարկի ու հաղթանակի ժամանակը:

Բուն Ղարաբաղում սկսվեց ազգային-ազատագրական պայքարը: Չլիներ այդ պայքարը և չլինեին ռազմական հաջողությունները, չէր լինի նաև Հայաստանի Հանրապետությունը: Ասել է թե՝ ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը մեկը մյուսի անվտանգության երաշխավորն են:

Շարժման հաշվեկշիռը

Հետհայացք նետելով շարժմանը և արձանագրված արդյունքներին՝ կարող ենք մատնանշել և՛ դրականը, և՛ բացասականը:

88-ի շարժման և, զուգահեռաբար, նաև ԽՍՀՄ փլուզման արդյունքում մենք ունեցանք անկախ Հայաստան, ազատագրված Ղարաբաղ ու համամարդկային արժեքներով առաջնորդվող ժամանակակից պետություն կառուցելու հնարավորություն: Օգտվեցի՞նք արդյոք այդ հնարավորությունից և ո՞ւր ենք հասել հիմա:

1991-ի անկախության հանրաքվեից ու 1994-ի փխրուն զինադադարից հետո մենք հիմնականում պարտություններ ենք ունեցել: Հաղթել ենք ռազմի դաշտում, բայց տանուլ տվել խաղաղությունն ու պետությունը: Շատ խորհրդանշական է, որ պատերազմող բանակն Արցախում ղեկավարած Սամվել Բաբայանն այսօր հանիրավի մեղադրանքներով գտնվում է բանտում:

Բանտում են նաև պատերազմի ժամանակ անձնուրաց կռված շատ տղաներ (հարցի իրավական կողմին տվյալ դեպքում իմաստ չունի անդրադառնալ, քանզի խնդիրը շատ ավելի խորն է, քան օրենսդրական չոր ձևակերպումների դաշտը): Մեզ պատճառն է հետաքրքրում, այլ ոչ թե հետևանքը:

Ամենացավալին ու վտանգավորն այն է, որ այս 30 տարում կորցրել ենք մարդուն՝ արտագաղթող ՀՀ քաղաքացուն, ով իրեն անկախ Հայաստանի բաժնետեր չի զգացել:

Հասցրել ենք 30 տարում շատերի մտքում ապալեգիտիմացնել Հայաստանի Հանրապետությունը՝ չինովնիկների դրախտավայրն ու շարքային քաղաքացիների մի ստվար հատվածի համար ստեղծված դժոխքը:

Անկախությունն ու պատերազմի հաղթանակը մսխվել են: Հաղթել է հակահեղափոխությունը: Հիմա ռեակցիոներների խրախճանքին ենք ականատես լինում:

Մենք 88-ից հետո դարձանք ձևով ժողովրդավարական քաղաքական համակարգ և շուկայական տնտեսություն ունեցող երկիր, սակայն բովանդակությունը լրիվ այլ է: Քաղաքական ճոճանակը մեզ հետ է շպրտել դեպի համայնավարություն, այն էլ՝ գռեհիկ տարբերակով:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը այժմ ճակատագրի հեգնանքով համընկնում է մեզանում խորհրդային կառավարման մոդելի և գենսեկական ինստիտուտի վերականգնման հետ:

Ճիշտ է, օրենսդրորեն մեզանում միակուսակցականություն չէ, բայց իրական կյանքում ունենք հենց միակուսակցական համակարգ, ինչպես որ Սովետի ժամանակ էր: Տարբերությունն այն է, որ բոլշևիկներն անկեղծ էին և սահմանադրորեն էին ամրագրել Կոմկուսի առաջատար դերն ու քաղաքական մենաշնորհը: ՀՀ նոր Սահմանադրության մեջ չկան իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհի ու առաջատար դերի մասին տողեր, սակայն տողատակերում ամեն ինչ հենց այդպես է գրված և գործնականում իրականացվում է տողատակում նշվածը:

Ինչ ունենք, ինչ չունենք և ինչ պետք է ունենանք

30 տարի անց Հայաստանի հասարակությունը պարտվել է: Հաղթել է արտաքին թշնամուն, բայց պարտվել ինքն իրեն: Պարտվել է քաղաքական կյանքում, ընտրական դաշտում, տնտեսական հարաբերություններում և, վերջապես, արժեքային տիրույթում: Հին արժեքներից հրաժարվել է, նորը չի վերցրել և տակը թողել է գավառականն ու հետադիմականը:

Ու եթե այս պարտությունները շարունակվեն, ապա վերջաբանը կմոտենա ու ոչ մի լավ բան չի խոստանա մեզ:

Պետք է, հետևաբար, կանգնեցնել պարտությունները և ներքին հաղթանակներ տանել՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և զարգացման:

Գործող քաղաքական ու տնտեսական վերնախավից, բնականաբար, նման սպասում չկա: Մեր երկիրը կարող է փոխել միայն առաքելություն ունեցող նոր վերնախավը: Պատրանքներ չպետք է լինեն: Կա՛մ մենք դա կանենք, կա՛մ ոչ մեկը չի անի:

Անդրանիկ Թևանյան

website by Sargssyan