1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 սեպտեմբերի 2018թ., 00:00
Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել «Երազանքի աշխատանքի» հաստիք Կանադայում Թայլանդում մարդկանց կբանտարկեն աղավնիներին կերակրելու համար Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ Կիրգիզ երգչուհուն սպառնում են ներքնազգեստով տեսահոլովակի համար Էմինեմի նոր երգը YouTube-ում գերազանցել է դիտումների ռեկորդն առաջին 24 ժամվա ընթացքում «Հայկական հողում ոչ մի վախ չկա». հայտնի ռուս բլոգերը պատմել է Արցախ կատարած այցի մասին Օրվա հանդիպումների անոնս Դեռ շարունակվում են քննարկումները ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ. ե՞րբ է եղել այն Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում լռության օր է Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով Վենետիկում զբոսաշրջիկներին կարգելեն նստել սալահատակին եւ եկեղեցիների եւ տաճարների աստիճաններին Ռուսական «Սբերբանկի» հաշիվներից մեկ ամսվա ընթացքում 1.2 մլրդ դոլար են դուրս բերել Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ» Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում Մեր երկիրը հաղթահարելու է դժվարություններն արժանապատվությամբ և ունենալու ենք իրական ժողովրդավարություն. Ռ. Քոչարյան Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի գույներով Դոն Պիպոն ազատ է արձակվել ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի Թուրքիայում վերջին 5 տարում բռնության է ենթարկվել շուրջ 60.000 բուժաշխատող Նոր իշխանությունը գնում է նախորդների ճանապարհով «Ալի» ուժեղ փոթորիկը թույլ չի տվել Boeing-ին վայրէջք կատարել (տեսանյութ) Երեւանում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը Երեւանի կենտրոնում դանակահարվել են երկու եղբայրները Դատախազությունում քաոս է Վարչապետի հրաժարականը՝ ԱԺ-ն լուծարելու միակ տարբերակ Նախարարները դիմել են վարչապետին՝ նոր կառույց ստեղծելու խնդրանքով Միհրան Պողոսյանի ընկերությունը ընկել է դատարանի դռները Եվրոպայի լիգա. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է «քաղտեխնոլոգ, ռեպետիտոր եւ հոգեբան» վարձել Հայկ Մարությանի համար Խորհրդարանի լուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն. Արա Բաբլոյան Օրվա երաժշտություն. Շոստակովիչ՝ ութերորդ սիմֆոնիա Անկախությունը յուրօրինակ հրաշք է Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև Ո՞մ եք տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Մարգարյանը հարցաքննվել է. Վանեցյանը հաստատեց Արթուր Վանեցյանը հարցաքննվել է իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Վանաձորում գիշերային ակումբ այցելելը խիստ վտանգավոր է կյանքի համար Թբիլիսին որոշել է մեկ տարով հետաձգել ցամաքային ճանապարհով հացահատիկի ներկրման արգելքը Թուրք բարձրաստիճան խորհրդարանականը Բաքվում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին WADA-ն չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Բաքուն «սադրանք» է որակում Փաշինյանի վերջին այցը Արցախ Վանաձորում ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ Պուտինը անձամբ փորձարկել է «Կալաշնիկով»-ի նոր դիպուկահար հրացանը Այսօր Վազգեն Առաջինի ծննդյան օրն է «Զվարթնոց» օդանավակայանը ՝ բրիտանական Daily Mail-ի ուշադրության կենտրոնում (Լուսանկարներ) Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին Քաղաքապետի թեկնածուների բանավեճի օրն ու ժամը հայտնի են Անսարք բանկոմատը ամերիկացուն միլիոններ է բերել Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ 2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կրկին 100-րդն է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Փաշինյան-Թրամփ հանդիպում չի կայանալու (Տեսանյութ) Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ) «Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին Ամերիկացիները մերժում են Նիկոլին Ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել Հարավային Օսիան պատրաստ է քննարկումներ սկսել Վրաստանի հետ Իտալիան Ավստրիայի հետ ընդհարման շեմին է Ագահ միլիոնատերը կնոջ մոտ աղքատ է ձևացել, սակայն ինքն իրեն մատնել է Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. Արփինե Հովհաննիսյանը դիմել է ԱԳ նախարարին «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան նվիրեց կառավարության անդամներին Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել. դատախազություն ՕԵԿ-ը Նիկոլ Փաշինյանի կողքին է եւ պահանջում է արտահերթ ընտրություններ
Հարցում

Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3

(սկիզբը մաս 1-ում եւ մաս 2-ում)

Երբ 1988թ. փետրվարի 27-ին Թատերական հրապարակից մարդկանց տուն ուղարկեցին, այսպես ասած, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, շատերն իրոք սպասում էին, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Կրեմլը կվերցնի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանից եւ կնվիրի Հայաստանին:

«Լենին, պարտիա, Գորբաչով – Ստալին, Բերիա, Լիգաչով» վանկարկողները, հավատացեք, կարող էին այդ աստիճան միամիտ լինել: Հանուն արդարության անպայման շեշտենք, որ վերոհիշյալ կարգախոսները վանկարկվեցին շատ քիչ, եւ ինչպես շատերն էին համոզված՝ վանկարկվում էին Կրեմլին սիրաշահելու համար:

Իսկ փետրվարի 27-ի հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին կամ 29-ին, ոչ թե հաղթեց արդարությունը, այլ հայ կոմերիտականների ակտիվ աշխատանքով ստեղծված Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր: Այսպես սովետական իշխանությունը պատասխանեց հայերի պահանջ-խնդրանքին:

1988թ. աշխարհը բոլորովին այլ էր, քան այսօր, այնպես որ, չպետք է զարմանալ, որ ջարդերի մասին հայաստանցիներն իմացան միայն ջարդերից հետո: 1988-ի փետրվարին ոչ միայն ֆեյսբուք չկար, որ մի սումգայիթահայ ի լուր աշխարհի հայտներ առկա վտանգի մասին, այլ չկար համացանց, չկար էլեկտորնային փոստ: Կապի միակ միջոցը հեռախոսն էր, այն էլ միջքաղաքային կապն այնքան վատ էր աշխատում, որ չլինելու հաշիվ էր:

Այնպես որ, մի զարմացեք, որ մենք ջարդերի մասին իմացանք միայն հետո: Փետրվարի 28-ին ժողովուրդը զայրացած էր, քանի որ սովետական հեռուստատեսությամբ Ղարաբաղի մասին մի պատմական կեղծիք տարածվեց: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ կեղծիքը, բայց տպավորվել է ժողովրդի զայրույթը, ցասումը՝ ինչպե ՞ ս կարող էր սովետական հեռուստաալիքը նման կեղծիք թույլ տալ:

Մինչ ժողովուրդը սովետական տափակ հեռուստաալիքի տափակ ստերից հունից դուրս էր եկել, Սումգայիթում ընթանում էին հայկական ջարդերը: Նրանք, ովքեր չեն տեսել խորհրդային երկիրը, եւ դրա մասին հիացական խոսքեր են ասում պապի կամ տատի, հոր կամ մոր հեքիաթային պատմություններից ելնելով, պետք է իմանան, որ Սումգայիթում հայերի դաժան ջարդեր են եղել, իսկ հեռուստաալիքներով՝ այդ մասին ոչ մի խոսք:

Փոխարենը ցուցադրում էին, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանը քաղբյուրոյի անդամների հետ շրջում գյուղերում, եւ ինչպես են նրանք խոստանում խնդրին արդար լուծում տալ: Զրույցի մտերմիկ ընթացքը ցուցադրելու համար, անգամ եթեր հեռարձակվեց այն պահը, երբ Կարեն Դեմիրճյանը գյուղացիներից մեկին ասաց՝ արա ինչի չես թրաշվում:

Մարտի 2-ին սումգայիթյան ջարդերից անտեղյակ երեւանցիները հավաքվեցին Մամուլի շենքի մոտ եւ բողոքի ցույց անցկացրին: «Պրավդա» թերթում Օվչարենկոյի ստորագրությամբ հրապարակված հակահայկական ուղղվածության հոդվածը զայրացրել էր երեւանցիներին:

Ժողովուրդը ցույցի վերջում պատառոտեց կոմունիստական կուսակցության խորհրդանիշներից մեկը եւ հեռացավ: Ժողովրդին ոգեւորեց այն տեղեկությունը, որ Արցախում շարունակվում են հանրահավաքները, իսկ ամբողջ աշխարհի հայաշատ վայրերում ԽՍՀՄ դեսպանատների մոտ բողոքի գործողություններ են տեղի ունեցել:

Սումգայիթի ջարդերի մասին Հայաստանում իմացան միայն մարտի 6-ին: Այսօր շատերը դժվարությամբ կհավատան այդ փաստին, բայց սա է իրականությունը: Սովետական երկիրն այդպիսին էր: Չեռնոբիլյան աղետից հետո պայթյունի եւ ճառագայթման մասին խորհրդային ժողովուրդն իմացավ միայն դեպքից մեկ շաբաթ անց:

Ավելին, սովետական հեռուստատեսությամբ սկզբում հաղորդվեց, որ զոհվել է երկու մարդ, այն էլ ադրբեջանցի, իսկ Երեւանում լուրեր էին պտտվում, որ զոհվել է մոտ չորս հարյուր հայ:

Մարտի ութի կանանց միջազգային տոնը վերածվեց սգո երթի, որի մասնակիցները հարգեցին զոհերի հիշատակը: Երթի մասին այսքանը, քանի որ ես մասնակից չեմ եղել: Միայն հիշում եմ հորս պայծառ դեմքը, որը տուն չմտած ոգեւորված պատմեց տեղի ունեցածի մասին:

Գուցե երթն էր պատճառը, գուցե այլ պատճառներ կային, բայց խորհրդային իշխանությունները հետագա օրերին ճշգրտեցին իրենց տեղեկությունը Սումգայիթի մասին, ասելով, թե զոհվել է 26 հայ եւ երկու ադրբեջանցի:

Այսպես ավարտվեց Շարժման հերթական փուլը, իսկ հաջորդ փուլ թեւակոխեցինք մարտի 23-ին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն թռուցիկների օգնությամբ կոչով դիմեց հայաստանցիներին, ասելով, որ քաղաքում սովետական զորք է հայտնվել, եւ հորդորեց մարտի 26-ին դուրս չգալ փողոց: Եթե հիշում եք, փետրվարի 27-ին որոշում էր կայացվել հաջորդ հանրահավաքն անցկացնել մարտի 26-ին:

Միակ հուսադրող պահն այն էր, որ թռուցիկի վերջում գրված էր՝ Շարժումը չի դադարել:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Top-News.am

website by Sargssyan