Խոստացել է նախագահի ընտրություններ անցկացնել
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան, որը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ գլխավորում է երկրի պատվիրակությունը, խոստացել է այս տարվա հուլիսին թափանցիկ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախագահը նաեւ խոստացել է հարգել իր քաղաքացիների կամքը եւ իշխանությունը փոխանցել ընդդիմությանը, եթե այն հաղթի: Բացի դրանից, նա ասել է, որ իր երկիրը «բաց է բիզնեսի համար», իսկ երկրում ապրող սպիտակամորթ ֆերմերների դեմ խտրական վերաբերմունքը ավարտվել է: «Մենք չենք ուզում մտածել ռասայական կատեգորիաներով, դա անցյալի փիլիսոփայությունն է», - ասել է նախագահը:
Երկրի նախագահը, որը իշխանության է եկել անցյալ տարվա նոյեմբերին այն բանից հետո, երբ բանակի ղեկավարությունը ստիպեց նախկին ղեկավար Ռոբերտո Մուգաբեին հրաժարական տալ, անդրադարձել է նրան եւ նրա ընտանիքի ճակատագրին:
Նա նշել է, որ նախկին նախագահը շատ շահավետ հանգստի փաթեթ է ստացել, որը ներառում է ցմահ աշպատավարձ եւ առաջին դասով ամբողջ աշխարհով ճանապարհորդել: Մնանգագվան նշել է, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի, «ընտանիքն ապրի խաղաղության մեջ եւ չանհանգստանա»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am