Իմ ամենասիրած երգն է.Հայաստանով գերված չինացին երգում է «Վույ աման»-ը և կոչ անում այցելել Հայաստան
Հայաստանով գերված չինացի Մայքլ Հեն հրապարակել է տեսանյութ, որում հնդկուհի Ավանտի Նագրալի հետ կատարում է Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգը:
«Միակողմանի տոմս դեպի Երևան: Սիրուշոյի և Սեբուի «Վույ աման» երգի cover տարբերակը: Հայաստանից ԱՄՆ, Չինաստանից Հնդկաստան: Սա հիմա իմ ամենասիրած երգն է»,-տեսանյութին կից գրել է Մայքլ Հեն:
Հավելենք, որ տեսանյութի վերջում չինացին խորհուրդ է տալիս մարդկանց այցելել Հայաստան: