Մի՛ սպասիր, սովորի՛ր հայերեն. չինացի դերասանը կոչ է արել սովորել հայերեն (տեսանյութ)
Չինացի դերասան, Հարվարդի համալսարանի ուսանող Մայքլ Հյոն կոչ է արել իր բոլոր հետևորդներին սովորել հայերեն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Գրի՛ր հայերեն, խոսի՛ր հայերեն, կարդա՛ հայերեն, սովորի՛ր հայերեն. մի՛ սպասիր», - ասել է նա Instagram-ում հրապարակված տեսանյութում:
Հյոն խոստովանել է, որ, առաջին անգամ այցելելով Հայաստան, ինքը սիրեց Հայաստանի պատմությունը և ժողովրդին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: