Դոլարի փոխարժեքը երկար վերելքից հետո մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 486.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.56 դրամ (աճել է 0.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.11 դրամ (աճել է 5.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 267.35 դրամ, ոսկի՝ 19,018.69 դրամ, պլատին՝ 15,411.26 դրամ։
Հունվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում գործարք չի կայացել: